«Բացահայտելով միգրացիան Կովկասում և Կովկասից դուրս» առցանց համաժողով

«Բացահայտելով միգրացիան Կովկասում և Կովկասից դուրս» առցանց համաժողով

Տարեթիվ՝ 27/09/2022 - 28/09/2022 / 11:00 AM
Կատեգորիա՝ Համաժողով
«Բացահայտելով միգրացիան Կովկասում և Կովկասից դուրս» առցանց համաժողով
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան) սիրով հրավիրում է ձեզ սեպտեմբերի 27-28-ին մասնակցելու «Բացահայտելով միգրացիան Կովկասում և Կովկասից դուրս» երկօրյա առցանց համաժողովին, որը գումարվում է ՀՌԿԿ-Վրաստանի հետ համագործակցությամբ։
Համաժողովի նպատակն է ի մի բերել միգրացիայի վերաբերյալ տարածաշրջանային և միջազգային միտքը, ուսումնասիրություններն ու փորձառությունը՝ միգրացիայի վերաբերյալ տվյալների հավաքագրման և ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման հետ կապված խնդիրների լուծման համար: Համաժողովը պետք է ծառայի որպես տեղեկացված գործողությունների կոչ՝ միգրացիոն հետազոտությունների ավելի արդյունավետ համաժամանակեցման և տվյալահեն որոշումների կայացման համար:
Համաժողովը բաղկացած կլինի տարածաշրջանի երկրների՝ միգրացիայի ոլորտի պաշտոնյաների և փորձագետների մասնակցությամբ պանելային քննարկումներից, ինչպես նաև ոլորտին վերաբերող ուսումնասիրությունների ու քաղաքականությունների առաջարկների ներկայացումներից:

Համաժողովը տեղի կունենա ամբողջությամբ առցանց՝ Zoom հարթակի միջոցով։ Համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Նախնական օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հավելյալ տեղեկությունները և ընթացիկ նորությունները կտարածվեն ֆեյսբուքյան միջոցառման միջոցով։