Աննա Մինասյան

Աննա Մինասյան

Ավագ դրամաշնորհառու

2010/2011թ Հետազոտական դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները

Աննա Մինասյանը իրականացնում է «Հազարամյակների մարտահրավեր հիմնադրամի (ՀՄՀ) օգնությունը և կոռուպցիայի վերահսկողությունը Հայաստանում» հետազոտական ծրագիրը:
Հետազոտության նպատակն է պարզել` արդյոք կառավարման բարձր ցուցանիշներ ունեցող երկրներին ՀՄՀ-ի կողմից տրվող ֆինանսավորումը բավարար է Հայաստանի համար` բարելավելու կոռուպցիայի նկատմամաբ վերահսկողությունը: Հետազոտության համար որպես տվյալների բազա կծառայեն ա) Համաշխարհային բանկի համաշխարհային կառավարման ցուցանիշները, որ հաշվարկվում են երկրներում փորձագետների հետ հարցախույզ և քվեարկություն իրականացնելով, և բ) ՀՌԿԿ Կոռուպցիայի մասին հանրային կարծիքի հետազոտությունը, որն անցկացվում է տնային տնտեսություններում և հիմնվում է կոռուպցիայի մասին նրանց ընկալումների վրա: Ըստ հետազոտության հիպոթեզի` ՀՄՀ աջակցության ստացման շարժառիթները դրական ազդեցություն ունեն Հայաստանում կոռուպցիայի ցուցանիշների բարելավման վրա: Հետազոտությունը կհիմնվի համեմատություն համեմատության մեջ (difference-in-difference) համամետական վերլուծության և ռեգրեսիոն վերլուծության մեթոդաբանությունների վրա: Կտրվի երկու վերլուծությունների արդյունքների համեմատություն: