Դեանա Արսենյան

Դեանա Արսենյան

Խորհրդի անդամ

Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի փոխտնօրեն

Դեանա Արսենյանը Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի փոխտնօրենն է: 1983-1990 թթ. Դ. Արսենյանն աշխատել է որպես Կորպորացիայի «Avoiding Nuclear War Program» ծրագրի ղեկավար: 1990 թ.-ին թողնելով Քարնեգի կորպորացիան՝ Դիանա Արսենյանը դարձել է Բրաունի համալսարանի (որը հետագայում միավորվեց միջազգային հետազոտությունների Վաթսոնի ինստիտուտի հետ) «Արտաքին քաղաքականության զարգացման կենտրոնի» ղեկավարի օգնական: 1997 թ.-ին վերադարձել է Կորպորացիա՝ որպես զարգացման և հատուկ ծրագրերի ղեկավարի օգնական: Դ. Արսենյանը բակալավրիատում ստացել է քաղաքագետի մասնագիտություն Բարնարդ Քոլեջում, ինչպես նաև միջազգային հարաբերությունների մասնագիտություն՝ Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների բաժնի մագիստրատուրայում: Նախկինում Դ. Արսենյանը եղել է ԱՄՆ-ում «Armenian Assembly» կազմակերպության տնօրենների խորհրդի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ: