Հայկ Սմբատյան

Հայկ Սմբատյան

Հետազոտությունների գծով փոխտնօրեն

Հայկ Սմբատյանն ի սկզբանե միացել է ՀՌԿԿ-Հայաստանի թիմին 2018-2019 թթ․ որպես հաղորդակցության մասնագետ։ 2019 թ․-ից հետո համագործակցել է կազմակերպության հետ որպես անկախ հետազոտող։ 2022 թ․ հուլիսից Հայկը կազմակերպության Հետազոտությունների գծով փոխտնօրենն է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան սոցիոլոգի մասնագիտությամբ, իսկ մինչ այդ ստացել է մագիստրոսի գիտական աստիճան Ուփսալայի համալսարանում (Շվեդիա) կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ, ինչպես նաև՝ հետազոտության մեթոդաբանության մագիստրոսի աստիճան և սոցիոլոգիայի բակալավրիատի աստիճան ԵՊՀ-ում։ Հայկը մասնագիտացած է Ղարաբաղյան կոնֆլիկտի ուսումնասիրություններում, մարդու իրավունքների և մեդիայի հիմնախնդիրների հետազոտություններում․ թեմաների շրջանակներում հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ և վերլուծական զեկույցներ։ Սկսած 2013 թ․-ից սերտորեն համագործակցել է Հայաստանում, Արևելյան գործընկերության երկրներում և Եվրոպայում գործող ակադեմիական ինստիտուտների, հետազոտական կենտրոնների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։