
Մանեն 2021 թվականի ընթացքում 3 ամիս եղել է ՀՌԿԿ-Հայաստանի վարչական բաժնի փորձնակ, իսկ 2022 թվականի մարտից զբաղեցնում է Վարչական գծով օգնականի պաշտոնը։ Նախքան ՀՌԿԿ-Հայաստանի թիմին միանալը Մանեն աշխատել է ՏՏ ոլորտի ընկերությունում՝ որպես Տվյալների մուտքագրման մասնագետ։ Մանեն ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը, այժմ սովորում է Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրատուրայում։ Որպես ՀՌԿԿ-Հայաստանի Վարչական գծով օգնական՝ Մանեն աջակցում է գրասենյակի մարդկային ռեսուրսների կառավարման և վարչական գործառույթների սահուն իրականացման հարցում։