Հասմիկ Թամամյան

Հասմիկ Թամամյան

Ինստիտուցիոնալ զարգացման խորհրդատու

Հասմիկ Թամամյանը ՀՌԿԿ-Հայաստանի թիմին է միացել 2022 թ․ մարտին։ Հասմիկը փորձառու հետազոտող է, ունի Սոցիոլոգիայի (Օքսֆորդի համալսարան/Միացյալ Թագավորություն) և Քաղաքագիտության (Հայաստանի Ամերիկյան Համալսարան/Հայաստան) մագիստրոսի գիտական աստիճան և մշտադիտարկման և գնահատման հետազոտությունների տարիների փորձ: Ուսումնառության և աշխատանքային  հետագա գործունեության ընթացքում մեծապես ընդգրկված լինելով միջազգային զարգացման ծրագրերում՝ նա ժամանակակից հասարակությունների առաջ ծառացած մարտահրավերների մասին գիտելիք կուտակելու/կիսելու ու կիրառական հետազոտությունների և ռազմավարական պլանավորման ոլորտում առավել հմտանալու երկարատև հնարավորություն է ունեցել: Հասմիկի հետազոտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է քաղաքական մշակույթի և մասնակցության, կրթության, ինչպես նաև համայնքային կայուն զարգացման հիմնախնդիրներն ու դրանց առնչվող հանրային քաղաքականությունը: Համագործակցել է հայաստանյան և միջազգային հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև այնպիսի միջազգային դոնոր կազմակերպություների հետ, ինչպիսիք են Ֆինլանդիայի և Դանիայի արտաքին գործերի նախարարություները, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը և այլն: