
Լուի-Ալասան Քասսաինարդ-Վիադը ՀՌԿԿ-Հայաստանին միացել է 2022 թվականի հոկտեմբերին՝ որպես քանակական հետազոտությունների ավագ վերլուծաբան: Նախկինում Լուի-Ալասանը որպես հետազոտությունների օգնական աշխատել է Ուփսալայի համալսարանի (Շվեդիա) խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրությունների ամբիոնի երկու նախագծերում: Լուի-Ալասանն ունի խաղաղության և հակամարտությունների մագիստրոսի կոչում Ուփսալայի համալսարանից և եվրոպական ուսումնասիրությունների բակալավրի կոչում Մաաստրիխտի համալսարանից (Նիդեռլանդներ): Նրա հետաքրքրությունների շրջանակը հիմնականում ներառում է խաղաղության և հակամարտությունների հարցերը, բայց ընդգրկում է նաև սոցիոլոգիան, քաղաքագիտությունը և հոգեբանությունը: