Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում

Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում

Ամսաթիվ՝ 01-10-2018 - 01-10-2019
Կարգավիճակ՝ Ավարտված
Վայր՝ Կարողությունների զարգացում Երիտասարդություն
Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում

Ծրագրի նկարագիրը

 
Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների քաղաքացիական ակտիվությանն ու բարօրությանը՝ ձևավորելով  և խթանելով երիտասարդներին ուղղված աշխատանքային և մասնակցային նորարարական մոտեցումներ:
Հատուկ նպատակներն են.
  • Երիտասարդների համար առավել հասանելի դարձնել նախատեսված ծառայություններից օգտվելը՝ Գյումրիում «Բաց երիտասարդական աշխատանք» մեթոդաբանությամբ /ԲԵԱ/  հիմնված և գործող կենտրոնի միջոցով նվազագույնը 600 մարգինալացված երիտասարդների  մատուցելով անվճար բազմապրոֆիլային ծառայություններ:
  • Բարձրացնել Գյումրու պետական և ոչ-պետական կառույցների ներկայացուցիչների՝ երիտասարդներին տրամադրվող աշխատանքային ծառայությունների որակը`  երիտասարդների աշխատանքին առնչվող և դրան հարակից ոլորտներում ներգրավված 200 մասնագետների  կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների միջոցով:
  • Աջակցել Հայաստանում «Բաց երիտասարդական աշխատանք»-ի ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական և ազգային մակարդակներում առկա փորձի ու քաղաքականության գնահատման միջոցով:
Սույն ծրագրում ՀՌԿԿ-Հայաստանը համագործակցում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ, որը հանդիսանում է առաջնորդող գործընկերը:

Մեթոդաբանությունը

 
Գյումրիում «Բաց երիտասարդական աշխատանք» կենտրոնի ստեղծման և գործարկման միջոցով, որպես սոցիալական աշխատանքի մի ձև, սույն ծրագրով Հայաստանում կփորձարկվի «Բաց երիտասարդական աշխատանք» մոտեցումը՝  այն ավելի մեծ ծավալով  հետագայում զարգացնելու  մտադրությամբ: Կենտրոնը երիտասարդներին կառաջարկի բազմապիսի ծառայություններ, միաժամանակ և, կիրականացնի կարողությունների զարգացման, մշտադիտարկման ու գնահատման, ինչպես նաև  շահերի պաշտպանության գործունեություն՝ համապատասխան շահագրգիռ կողմերի/դերակատարների համար:
ՀՌԿԿ-Հայաստանը, վերոնշյալ շրջանակում, կներգրավվի հետևյալ գործառույթներում. թեմատիկ կարողությունների զարգացման դասընթացներ և սեմինարներ երիտասարդների աշխատանքային հարցերով զբաղվող պետական և ոչ-պետական կառույցների ներկայացուցիչների համար, «Յոթնօրյա դպրոց»-ի կազմակերպում երիտասարդների աշխատանքային հարցերն ուսումնասիրող հետազոտողների և գործող մասնագետների համար, մշտադիտարկման և գնահատման միասնականացված համակարգի միջոցով տվյալների հավաքագրման գործընթացի վերահսկողություն/մասնագիտական ուղղորդում/խորհրդատվություն, ԲԵԱ-ի՝ եվրոպական մոդելների վերաբերյալ կատարված հետազոտությունների ուսումնասիրություն, Գյումրիում հիմնված ԲԵԱ կենտրոնի գործունեության ազդեցության ուսումնասիրություն, թեմատիկ ֆորում՝ շահագրգիռ/թիրախային խմբերի 40 ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես նաև կմշակվի «Ապացույցների վրա հիմնված ԲԵԱ քաղաքականության առաջարկություններ»-ի փաթեթ, որը կներկայացվի  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը,  Գյումրու քաղաքապետարանին և շահագրգիռ այլ կողմերի:

Արդյունքները (դեռևս հանրային չեն)

  • Առկա հետազոտական տվյալների ուսումնասիրության արդյունքների վերջնական  փաստաթուղթ
  • Տեղական համատեքստին հարմարեցված երիտասարդական կենտրոնի գործունեության մոդել
  • Ապացույցների վրա հիմնված ԲԵԱ քաղաքականության առաջարկությունների փաթեթ
  • Նախա-, միջանկյալ և հետ-գնահատման հարցաշարեր
  • Տվյալների հավաքագրման և մշտադիտարկման միասնականացված համակարգ
  • Ազդեցության գնահատման զեկույց