«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի ամփոփիչ գնահատում

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի ամփոփիչ գնահատում

Ամսաթիվ՝ 01-12-2018 - 01-01-2020
Կարգավիճակ՝ Ընթացիկ
Վայր՝ Երիտասարդություն
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի ամփոփիչ գնահատում

Ծրագրի նկարագիրը

Սույն հետազոտության նպատակն է կատարել «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի ամփոփիչ գնահատում, որի հիմնական հասցեատերերն են  «Սեյվ դը չիլդրեն»-ը և Եվրամիությունը:
Գնահատման արդյունքում վերջիններիս տրամադրվելու է մանրամասն և սպառիչ տեղեկատվություն ծրագրի նպատակայնության, արդյունավետության, ազդեցության և կայունության վերաբերյալ՝ որոշելու, թե որքանով են բավարարվել ծրագրի արդյունքների և վերջնարդյունքների թիրախային ցուցիչները, փաստագրելու քաղված  դասերը, հայտնաբերելու չնախատեսված այն հիմնախնդիրները  և կամ՝  գործոնները, որոնք խոչընդոտել կամ էլ՝ նպաստել են ծրագրի հաջողությանը, ինչպես նաև արվելու են  գործնական առաջարկություններ/հանձնարարականներ:

Մեթոդաբանությունը

Գնահատումը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից`
1. տվյալների երկրորդային վերլուծություն
2. տվյալների առաջնային հավաքագրում-վերլուծություն:
Առաջնային տվյալները հավաքագրվելու են հետևյալ գործառույթների միջոցով՝
  • հարցազրույցներ նախարարությունների և/կամ զբաղվածության ծառայությունների առանցքային ներկայացուցիչների, դասընթացավարների և ծրագրի իրականացման մեջ ընդգրկված այլ փորձագետների հետ,
  • հեռախոսային հարցազրույցներ բիզնես սեփականատերերի կամ գործատուների հետ, ովքեր սույն ծրագրի շրջանակներում  աշխատանք են տրամադրել անապահով երիտասարդների,
  • ֆոկուս-խմբային քննարկումներ երիտասարդների հետ,
  • առցանց հարցում երիտասարդների շրջանում (որպես լրացուցիչ մեթոդ),
  • խմբային քննարկումներ գործընկեր կազմակերպությունների աշխատակիցների, դասընթացավարների և ծրագրի իրականացման մեջ ներգրավված այլ փորձագետների հետ:

Արդյունքները

  • Սկզբնական հաշվետվություն
  • Տվյալադարաններ
  • Գնահատման վերջնական հաշվետվություն