Էլիտայի վերաբերմունքը հավասարության և իրականացվող քաղաքականության նկատմամբ Հայաստանում և Վրաստանում

Էլիտայի վերաբերմունքը հավասարության և իրականացվող քաղաքականության նկատմամբ Հայաստանում և Վրաստանում

Ամսաթիվ՝ 01-10-2016 - 01-03-2018
Կարգավիճակ՝ Ընթացիկ
Վայր՝ Քաղաքականություն Հավասարություն
Էլիտայի վերաբերմունքը հավասարության և իրականացվող քաղաքականության նկատմամբ Հայաստանում և Վրաստանում

Ծրագրի նկարագրությունը

ՀՌԿԿ-Հայաստանը, ՀՌԿԿ Վրաստանի և Ուպսալայի համալսարանի հետ համատեղ, իրականացնում է էլիտաների ուսումնասիրություն Հայաստանում և Վրաստանում՝ նպատակ ունենալով բացահայտել նրանց վերաբերմունքը հասարակական հարցերի վերաբերյալ:

Հետազոտությունն ընդգրկում է երկրներում սոցիալական արդարության, հավասարության և քաղաքականության իրականացման թեմաները:

Հետազոտությունը կիրականացվի երկու փուլով. առաջինը՝ 2017թ. հունվարին և փետրվարին, երկրորդը՝ 2019թ. հունվարին և փետրվարին: 2019թ.-ին ՀՌԿԿ-Հայաստանը և ՀՌԿԿ Վրաստանը ստացած տվյալները կամփոփեն մեկ զեկույցի մեջ, որում տեղ կգտնեն հետազոտության երկու փուլերի արդյունքները:

Մեթոդաբանությունը

Այս հետազոտության շրջանակում «էլիտայի» ներկայացուցիչները բնորոշվում են որպես Հայաստանանում և Վրաստանում տնտեսության, մշակույթի, քաղաքականության և ԶԼՄ ոլորտների ազդեցիկ անհատներ, ովքեր հնարավորություն ունեն մասնակցելու նշանակալի որոշումների ընդունմանը կամ փոփոխությունների իրականացմանը: Յուրաքանչյուր փուլի համար կանցկացվի 200-ական հարցազրույց Հայաստանում և Վրաստանում: Ազդեցիկ անհատներին ընտրելու նպատակով կիրառվել է «ձնագնդի էֆեկտը»: Առաջին հարցվողները կլինեն յուրաքանչյուր ոլորտում առանցքային պաշտոններ զբաղեցնող անհատներ, ովքեր, իրենց հերթին, կնշեն այլ ազդեցիկ անձանց անուններ, որոնց հետ ևս կիրականացվեն հարցումներ:

Արդյունքները

  • Հարցաշար
  • Վերլուծական զեկույց
  • Տվյալադարան՝ SPSS ձևաչափով