«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունքի գնահատում

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունքի գնահատում

Ամսաթիվ՝ 01-10-2017 - 01-01-2018
Կարգավիճակ՝ Ավարտված
Վայր՝ Կրթություն Սնունդ
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունքի գնահատում

Ծրագրի նկարագիրը

Մոնիթորինգի հիմնական նպատակը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունքների գնահատումն է: ՀՌԿԿ-Հայաստանն իրականացնում է արդյունքների մոնիթորինգ` նպատակ ունենալով կատարել կայուն դպրոցական սնունդ ծրագրի հետ կապված ցուցանիշների նախնական չափում:  Նշված ցուցանիշները գնահատվում են ըստ սննդի, կրթության, տեղական զարգացման, տեղական մասնակցության, կարողությունների զարգացման և հետադարձ կապի մեխանիզմների:

Արդյունքների մոնիթորինգի տվյալները համալրում է Պարենի համաշխարհային ծրագրի մոնիթորինգի և գնահատման բաժնից պարբերաբար ստացվող տվյալներով: Մասնավորապես, արդյունքների մոնիթորինգը հետապնդում է հետևյալ նպատակները.

  • գնահատել Կայուն դպրոցական սնունդ ծրագրի արդյունքները:
  • վերահսկել ծրագրի նպատակների իրականացմանն ուղղված գործընթացների ճշգրտությունը:

Մեթոդաբանությունը

 

Զեկույցում առկա բոլոր կատեգորիները և ցուցանիշները չափվում են քանակական և որակական մեթոդներով: 

Քանակական մեթոդներ.

  • Փաստաթղերի վերլուծություն: Կայուն դպրացական սնունդ ծրագրի և համարժեք տվյալների՝ մասնավորապես, դպրոցական ճաշացանկերի, աշակերտների հաճախելիության, դպրոցական սննդի մատակարարների և գնումների վերաբերյալ փաստաթղթերի գրասենյակային ուսումնասիրություն:  
  • Հետազոտական մեթոդ: Մեթոդը հասցեագրված է ծնողներին (1054), տնօրեններին (265)  և խոհանոցի օգնականներին (75):

Որակական մեթոդներ.

  • խորքային հարցազրույցներ կրթության տարածքային բաժինների և սանիտարա-հիգիենիկ տարածքային ծառայությունների ներկայացուցիչների հետ:
  • Ֆոկուս խմբային քննարկումներ ծնողական կոմիտեների ներկայացուցիչների և ղեկավարների հետ:

Արդյունքները

 
  • Հարցաթերթ, հայերեն և անգլերեն
  • Տվյալների շտեմարաններ SPSS ձևաչափով
  • Տեղեկատվական հարցազրույցների և ֆոկուս խմբային քննարկումների ուղեցույց
  • Վերլուծական զեկույց