Կոռուպցիայի հետազոտություններ 2008-2010թթ.

Կոռուպցիայի հետազոտություններ 2008-2010թթ.

Ամսաթիվ՝ 01-01-2008 - 01-01-2010
Կարգավիճակ՝ Ավարտված
Վայր՝ Կոռուպցիա
Կոռուպցիայի հետազոտություններ 2008-2010թթ.

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ)-Հայաստանը ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (ՀԳՄԾ) շրջանակներում, 2008-2010թթ. ընթացքում Հայաստանում անցկացրել է կոռուպցիայի վերաբերյալ չորս հետազոտություն, որից երեքը տնային տնտեսություններում և մեկը` ձեռնարկություններում: Հետազոտությունների նպատակը կոռուպցիայի հանրային ընկալման չափումն ու հակակոռուպցիոն ջանքերի գնահատումն էր: Ստորև բերված են հարցումների արդյունքները 2008, 2009 և 2010 թթ. համար:

Տնային տնտեսություններում առաջին հետազոտությունն իրականացվել է 2008թ. հոկտեմբերին, Հայաստանի բոլոր մարզերում 1549 պատահականորեն ընտրված չափահասների (18 տարեկան և ավելի) շրջանում: 2009թ. հոկտեմբերին անցկացված համանման երկրորդ հետազոտությամբ հարցվել Է 1515 չափահաս: Ձեռնարկությունների հետազոտությամբ, որն անցկացվել է 2009թ. դեկտեմբերին և 2010թ. հունվարին, ընդգրկվել է Հայաստանի բոլոր մարզերում գործող 400 մասնավոր ձեռնարկություն: 2010թ. տնային տնտեսություններում անցկացված հետազոտությունը կայացել է նոյեմբերին՝ ընդգրկելով 1528 հարցվող:

Հարցումները նպատակ են ունեցել ստեղծել գործնական տեղեկատվություն, որը կարելի կլինի քննարկել, վերլուծել և որը կօգտագործվի կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի, ինչպես նաև ՀԳՄԾ-ի կողմից` պետական կառավարման ոլորտը բարելավելու և այդպիսով կոռուպցիայի դեպքերը նվազեցնելու նպատակով քաղաքականություններ և ծրագրեր մշակելու համար:

Արդյունքներ