Հայաստանի մարզերում բնակվող սիրիահայերի եվ նրանց կարիքների քարտեզագրում

Հայաստանի մարզերում բնակվող սիրիահայերի եվ նրանց կարիքների քարտեզագրում

Ամսաթիվ՝ 01-10-2018 - 01-12-2018
Կարգավիճակ՝ Ավարտված
Վայր՝ Միգրացիա
Հայաստանի մարզերում բնակվող սիրիահայերի եվ նրանց կարիքների քարտեզագրում

Ծրագրի նկարագիրը

Ծրագրի նպատակն է իրականացնել Հայաստանի մարզերում բնակվող սիրիահայերի կարիքների գնահատում և ձեռք բերված տվյալներով ստեղծել հեշտությամբ կիրառելի թվային համապարփակ տվյալադարան: Ընդգրկուն այս տվյալադարանը՝ սիրիահայերի կարիքների առանձնահատկությունների առավել ստույգ և թարմացված տվյալներով հանդերձ, հնարավորություն կտա համապատասխան տարբեր դերակատարների նպատակային և հասցեական աջակցություն ցուցաբերել սիրիահայերին և նրանց սոցիալ-տնտեսական հնարավորությունների վերաբերյալ կայացնել նպատակաուղղված, լուծումներ առաջարկող որոշումներ:

Մեթոդաբանությունը

Հետազոտությունը բաղկացած է երեք հիմնական փուլերից`
  1. տվյալադարանի նախագծմանը, կառուցվածքին և մեթոդաբանությանն առնչվող նախապատրաստական աշխատանքներ,
  2. կարիքների գնահատում,
  3. առկա տվյալադարանների/տվյալների միավորում:
Այս շրջանակում կիրականացվեն հետևյալ գործառույթները.
  • համագործակցություն մարզային համայնքների,
  • մարզերում բնակվող սիրիահայերի հետ աշխատող ազգային և միջազգային փորձառու կազմակերպությունների հետ,
  • այդ կազմակերպությունների կարևոր տեղեկատվությունը կրող առանցքային ներկայացուցիչների հետ հարցազրույցների անցկացում,
  • համայնքապետարաններից/կազմակերպություններից իրենց ունեցած տվյալների/տվյալադարանների հավաքագրում,
  • սոցիալ-տնտեսական հետազոտության հարցաշարի կազմում,
  • հետազոտությանը մասնակցելու համար 400 սիրիահայերի ընդգրկում՝ կիրառելով «ձնագնդի» մեթոդը,
  • սիրիահայ ընտանիքների դեպքերի հետազոտում/խորացված հարցազրույցի անցկացում՝ ընտանիքի անդամների հետ,
  • մարզերում բնակվող սիրիահայերի կարիքների համեմատական վերլուծություն՝ Երևանում բնակվող սիրիահայերի կարիքների համեմատ,
  • համապատասխան դերակատարների ներգրավում տվյալների համատեղ մեկնաբանման ու տվյալների  վստահարժանության ապահովման գործընթացին:

Արդյունքները. (դեռևս հանրային չեն)

  • Սոցիալ-տնտեսական հետազոտության հարցաշար՝ կարիքների գնահատման ձևաթղթով հանդերձ
  • Մարզերում բնակվող սիրիահայերի տվյալադարան
  • Վերլուծական զեկույց