Հայաստանի քաղաքացիների ընկալումները՝ ներկայիս իշխանությունների առանցքային նախաձեռնությունների և պլանների վերաբերյալ

Հայաստանի քաղաքացիների ընկալումները՝ ներկայիս իշխանությունների առանցքային նախաձեռնությունների և պլանների վերաբերյալ

Ամսաթիվ՝ 01-08-2018 - 01-10-2018
Կարգավիճակ՝ Ավարտված
Funder: NDI
Վայր՝ Քաղաքականություն
Հայաստանի քաղաքացիների ընկալումները՝  ներկայիս իշխանությունների առանցքային նախաձեռնությունների և պլանների վերաբերյալ

Ծրագրի նկարագիրը

Սույն հետազոտությունը նպատակ ունի.
  • Վերհանել նոր կառավարության ծրագրի հիմնական դիսկուրսիվ բնութագծերը՝ կառավարության առանցքային նախաձեռնությունների և ծրագրերի նկատմամբ քաղաքացիների ունեցած վերաբերմունքը, կարծիքը և տպավորություններն առավել լավ հասկանալու համար:
  • Հետազոտել հասարակական խմբերի ակնկալիքները՝ կառավարության գլխավոր առաջնահերթությունների հանդեպ
  • Հստակ և հակիրճ ձևով ներկայացնել հետազոտության տվյլաներն ու արդյունքները:

Մեթոդաբանությունը

Հետազոտությունը ներառում  է  հետևյալ գործառույթները.   հետազոտական առկա տվյալների ուսումնասիրման, ինչպես նաև երկրորդային տվյալների վերլուծության համար հատուկ չափորոշիչների մշակում,  ֆոկուս խմբային քննարկումների (ՖԽՔ) մասնակիցների ընտրության չափորոշիչների մեթոդաբանության  մշակում, հեղափոխության հանգեցրած պրոբլեմների, ինչպես նաև հասարակության՝ կառավարության առանցքային նախաձեռնությունների ու պլանների հանդեպ սպասելիքների/ընկալումների երկրորդային տվյալների վերլուծություն,  ֆոկուս խմբային քննարկումների անցկացում, հարցազրույցներ առանցքային տեղեկությունը կրողների՝ նոր կառավարության ներկայացուցիչների հետ՝ երիտասարդության և կանանց խնդիրների նկատմամբ ունեցած իրենց ընկալումների վերաբերյալ, տվյլաների թեմատիկ վերլուծություն և առանցքային արդյունքների հիման վրա ինֆոգրաֆիկաների կազմում:

Արդյունքները (դեռևս հանրային չեն)

  • Ֆոկուս խմբային քննարկումների (ՖԽՔ) ուղեցույց՝ անգլերեն և հայերեն լեզուներով
  • ՖԽՔ սղագրություններ՝ անգլերեն լեզվով, տեսա/լսողական ձայնագրություններ
  • Ինֆոգրաֆիկա՝ ստացված տվյալների վերաբերյալ
  • Առաջարկությունների փաթեթ՝ նոր կառավարությանը