Հայաստանում սիրիահայերի կարիքների գնահատում և տվյալադարանի ստեղծում
Հայաստանում սիրիահայերի կարիքների գնահատում և տվյալադարանի ստեղծում

Ծրագրի նկարագրությունը
Տվյալադարանը, միևնույն ժամանակ, կպարունակի տվյալներ սիրիահայերի անցյալ և ներկա զբաղվածության, ձեռք բերած և ապագայում ցանկալի աշխատանքի համար անհրաժեշտ որակավորումների վերաբերյալ, ինչպես նաև նրանց սոցիալական ակտիվությանը վերաբերվող տվյալներ: Աշխատանքային կարողությունների բնութագրիչների շարքում են՝ անձնական հմտությունները, մասնագիտական և տեխնիկական կարողությունները, ինչպես նաև սովորելու և մասնագիտական զարգացման պատրաստակամությունը:
Կստեղծվի ևս մեկ տվյալադարան, որը կպարունակի տվյալներ այն ձեռնարկությունների մասին, որոնք սիրիահայերին աշխատանքի ընդունելու պատրաստակամություն կհայտնեն: Տվյալադարանը նաև կպարունակի տեղեկություն գործատուների պահանջների վերաբերյալ:
Մեթոդաբանությունը
Կիրականացվի գոյություն ունեցող տվյալների երկրորդական վերլուծություն: Տեսական հետազոտությունը կբացահայտի փախստականների տնտեսական ինտեգրման խնդիրները և գրանցած հաջողությունները, ինչպես նաև՝ արդեն գոյություն ունեցող նման տվյալադարանների ստեղծման և պահպանման փորձը: ՀՌԿԿ-Հայաստանի աշխատակիցների օգնությամբ սիրիահայերը կլրացնեն ինքնագնահատման թերթիկներ: Ձեռնարկությունների տվյալադարանի ստեղծումը կիրականացվի առցանց հետազոտության արդյունքում: Ծրագրի ավարտին կստեղծվի օգտագործման համար մատչելի և ապահով տվյալադարան և դրանից օգտվելու առցանց համակարգ, որն օգտատերերին թույլ կտա տեղեկատվություն ստանալ Հայաստանում բնակվող սիրիահայերի սոցիալ-դեմոգրաֆիական և աշխատանքային բնութագրիչների վերաբերյալ՝ նրանց տնտեսական ինտեգրման հարցերին առավել արդյունավետ լուծում տալու նպատակով: