Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը

Ամսաթիվ՝ 01-10-2014 - 01-09-2019
Կարգավիճակ՝ Ավարտված
Վայր՝ Քաղաքացիական մասնակցություն Տեղական ինքնակառավարում
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը

Ծրագրի նպատակը

Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում, քաղաքացիներին տրամադրել վստահելի տեղեկատվություն, հզորացնել քաղաքացիական հասարակությունը՝ արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու համար:

Ծրագիրն իրականացվում է 6 կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից. դրանք են՝ ՀՖՄ, ՏՀԶԿԿ, ԵՄԱ, «Ասպարեզ», ԵՀՀ և ՀՌԿԿ: Կոնսորցիումը գլխավորում է Համայնքների ֆինանսիստների միավորումը:

ՀՌԿԿ-Հայաստանը մասնակցում է ծրագրին՝ տրամադրելով մեթոդաբանական և գործնական աջակցություն: Ծրագրի նպատակներին հասնելու համար այն հարցում է անցկացնում տնային տնտեսությունների շրջանում՝ հանրապետության տարածքով մեկ: Դրա նպատակն է բացահայտել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքն իրենց համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի, ինչպես նաև, չափելով Հայաստանում տեղական ինքնակառավարմանը հանրային ներգրավվածության մակարդակը, դրա բարելավման ուղիներ վեր հանել:

Հետազոտության կառուցվածքը

«ՀաՄաՏեղ»  համաթիվը կիրառում է  ձևայնացված հարցաթերթ, որն օգտագործում է տեղական ինքնակառավարման գործընթացում հանրային մասնակցության քանակական գնահատման համար նախատեսված ցուցանիշների համագումարը:

Այս գործընթացի սահմաններում  ՀՌԿԿ-Հայաստանը իրականացրել է համապետական ներկայացուցչական հարցում՝ ընդգրկելով մոտ 1500 հարցվող, որի արդյունքները հասանելի են հանրության համար:
 

Արդյունքներ 2015

Արդյունքներ 2019