Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր (ՀԿ Դեպո)

Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր (ՀԿ Դեպո)

Ամսաթիվ՝ 01-06-2014 - 01-07-2019
Կարգավիճակ՝ Ընթացիկ
Վայր՝ Կարողությունների զարգացում Քաղաքացիական մասնակցություն Կազմակերպական զարգացում
Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր (ՀԿ Դեպո)

Ծրագրի նպատակը

ԱՄՆ ՄԶԳ-ի զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակներում ՀԿ Դեպո-ն նպատակ ունի հզորացնել հասարակական կազմակերպությունների կարողությունները Հայաստանում:  «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր»-ը նպաստում է քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանը՝ հզորացնելով ՀԿ-ների, որպես կարևորագույն դերակատարների, կարողությունները  բարեփոխումների իրականացման  և վերահսկման, ինչպես նաև տնտեսական, ժողովրդավարական, առողջապահական, սոցիալական ոլորտներում  առավել արդյունավետ կառավարման  և ծառայությունների որակի բարձրացման հարցում:

ՀՌԿԿ-Հայաստանը, հանդիսանալով Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից (ԵՀՀ) ղեկավարվող վեց ՀԿ-ներից բաղկացած կոնսորցիումի անդամ, հիմնականում պատասխանատու է ՀԿ-ների կարիքների գնահատման հետազոտություն նախագծելու և իրականացնելու համար:

Հետազոտության արդյունքները կօգտագործվեն կոնսորցիումի անդամների կողմից ՀԿ-ների կարողությունների չափման՝ Հայաստանի պայմաններին հատուկ համապատասխանեցված գործիք մշակելու համար:

Հետազոտության կառուցվածքը

  • քանակական հետազոտություն Հայաստանի ՀԿ-ների շրջանում,
  • որակական հետազոտություն (ֆոկուս խմբային քննարկումներ, խորին և փորձագիտական հարցազրույցներ) հիմնական շահառուների (ներառյալ՝ ծրագրին մասնակցող ՀԿ-ների) շրջանում :

Ծրագրի իրականացման ընթացքում ՀՌԿԿ-Հայաստանը նաև փորձագիտական ծառայություններ կտրամադրի և դասընթացներ կվարի կոնսորցիումի անդամների և ծրագրում ներգրավված այլ ՀԿ-ների համար՝ հետազոտություններ նախագծելու, իրականացնելու, տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ: 

Ծրագրի արդյունքները