Հմտություններ՝ զբաղվածության ու արտադրողականության համար (ՀԶԱՀ). հմտությունների չափման ուսումնասիրություն

Հմտություններ՝ զբաղվածության ու արտադրողականության համար (ՀԶԱՀ). հմտությունների չափման ուսումնասիրություն

Ամսաթիվ՝ 01-06-2012 - 01-07-2013
Կարգավիճակ՝ Ավարտված
Վայր՝ Կարողությունների զարգացում Քաղաքացիական մասնակցություն Աշխատանք և զբաղվածություն
Հմտություններ՝ զբաղվածության ու արտադրողականության համար (ՀԶԱՀ).  հմտությունների չափման ուսումնասիրություն

Ծրագրի նկարագիրը

ՀԶԱՀ հմտությունների չափման հետազոտությունը ուսումնասիրում է չափահաս բնակչության հմտությունները, դրանց կապը աշխատանքային հնարավորությունների ու աշխատանքի արդյունավետության հետ, արդի աշխատաշուկայի մարտահրավերները, ինչպես նաև բացահայտում է առավել հմուտ աշխատուժի ձևավորման ուղիները: Այս հետազոտությունը միաժամանակ իրականացվում է այլ երկրներում ևս: Արդյունքները հնարավորություն են ընձեռում  հմտությունների և տնտեսական հնարավորությունների կապերի  բացահայտմանը  միջազգային համատեքստում:

Հետազոտության կառուցվածքը

Հետազոտությունը բաղկացած է երեք բաղադրիչներից.
  1. Աշխատուժի զարգացման և քաղաքականության գնահատում՝ “Համակարգային  մոտեցում կրթության ավելի լավ արդյունքների համար. աշխատուժի զարգացում” վերլուծական զեկույց
  2. ՀԶԱՀ չափում. գործատուների հետազոտություն՝ Հայաստանի բոլոր մարզերի քաղաքային բնակավայրերում 400 գործատուների ընտրանքային հետազոտություն
  3. ՀԶԱՀ տնային տնտեսությունների հմտությունների չափման հետազոտություն. համընդհանրական գրագիտության գնահատմամբ՝ Հայաստանի բոլոր մարզերի քաղաքային բնակավայրերում 3000 տնային  տնտեսությունների  ընտրանքային  հետազոտություն:

Արդյունքները

Հետազոտությունների տվյալների շտեմարանները ներկայացվել պատվիրատուին՝ հետագա վերլուծությունն իրականացնելու համար:Հետազոտության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով Համաշխարհային բանկի համապատասխան կայք: Տվյալների շտեմարանը և լրացուցիչ փաստաթղթերը հասանելի են այստեղ: