Միգրացիա և հմտություններ

Միգրացիա և հմտություններ

Ամսաթիվ՝ 01-07-2011 - 01-06-2012
Կարգավիճակ՝ Ավարտված
Վայր՝ Միգրացիա Աշխատանք և զբաղվածություն
Միգրացիա և հմտություններ

Ծրագրի նկարագիրը

Միգրացիայի հետազոտությունը նպատակ ունի քանակական տվյալներ տրամադրել աշխատանքային միգրացիայի վերաբերյալ՝ վերլուծություն և հետագայում այլ երկրներում ստացված տվյալների հետ համեմատություն կատարելու համար: Այս առաքելությունից ստացված տեղեկությունները կօգնեն ուղղորդել Հայաստանի և Եվրոպական Միության միջև աշխատանքային միգրացիային վերաբերող ջանքերը, որոնք սկսվել են իրականացվել այլ երկրներում վերջին մի քանի տարիների ընթացքում: 2011-2012թթ. կատարված Միգրացիայի Հետազոտությունը ՀՌԿԿ-Հայաստանին հնարավորություն է տվել շարունակել տվյալների հավաքագրման գործընթացը, ինչը հետագայում կխթանի հմտորեն ձևակերպված քաղաքականության խորհրդատվության զարգացմանը՝ կազմակերպչական բոլոր այն մակարդակներում, որոնք ուղղված են աշխատանքային միգրացիայի դաշտի խնդիրներին: 

Հետազոտության կազմվածքը

 

Տվյալների ամբողջական հավաքագրման հետազորություն, ընտրանքի չափը՝ 4000 (18-50 տարեկան, Երևանում և մարզերում), որոնցից 2600-ը՝ պոտենցիալ և 1400-ը՝ վերադարձած միգրանտներ:

Եվրոպական կրթական հիմնադրամի՝ Միգրացիայի և հմտությունների սեմինար Թուրինում

 

2012 Մարտի 6-7-ը Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից անցկացված Միգրացիայի և հմտությունների սեմինարին մասնակցել են մոտ 50 ներկայացուցիչներ Եվրոպական կրթական հիմնադրամի գործընկեր երկրներից (Հայաստան, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Մարոկկո, Թունիս և Եգիպտոս), Եվրոպական Միության անդամ երկրներից, Եվրոպական Միության ինստիտուտների ներկայացուցիչներ, ազգային և միջազգային փորձագետներ:

Համաժողովի մասին ակնարկը փաստաթղթերի հետ և ներկայացումը հասանելի են Եվրոպական կրթական հիմնադրամի գլխավոր էջում:

*այլ երկրների տվյալները կարելի է գտնել ԵԿՀ կայքում

Հայաստան՝ միգրացիայի ակնարկ ՝  https://www.youtube.com/watch?v=7i40Dwlzn6I

Արդյունքներ