Նախադպրոցական տարիքի երեխաների ուսումնառության մեջ դպրոցական սննդի ունեցած ազդեցությունը

Նախադպրոցական տարիքի երեխաների ուսումնառության մեջ դպրոցական սննդի ունեցած ազդեցությունը

Ամսաթիվ՝ 01-08-2018 - 01-06-2019
Կարգավիճակ՝ Ընթացիկ
Վայր՝ Կրթություն Սնունդ
Նախադպրոցական տարիքի երեխաների ուսումնառության մեջ դպրոցական սննդի ունեցած ազդեցությունը

Ծրագրի նկարագիրը. 

Ծրագրի նպատակն է գնահատել ՊՀԾ-ի՝ դպրոցներում սննդհատկացման ծրագրի ունեցած ազդեցությունը և հանդես գալ այդ ծրագրի քաղաքականության, ռազմավարության և իրականացման վերաբերյալ համապատասխան առաջարկություններով:
Ծրագիրն ունի առավել ընդգրկուն նշանակություն, ընդ որում, երկու տարբեր մակարդակներում.
1. ՊՀԾ հայաստանյան գրասենյակի համար.
  • ՊՀԾ սույն ծրագրի գնահատման արդյունքները կնպաստեն  ՊՀԾ-ի՝ Հայաստանում 2019-2023 թթ ռազմավարության մեջ դպրոցական սննդհատկացման գործունեության նպատակային և արդյունահեն պլանավորմանը:
  • Ծրագրի արդյունավետության գնահատումը կնպաստի դպրոցական սննդի ազգային ծրագրի ուժեղացմանը՝ թե՛ նախագծման և թե՛ իրականացման առումներով: ՊՀԾ-ն կաջակցի ՀՀ կառավարությանը՝ հասնելու «Կայուն զարգացման նպատակներ»- ի ներքո ամրագրված 2-րդ և 17-րդ նպատակներին:
2. ՊՀԾ տարածաշրջանային բյուրոյի համար տվյալ գնահատումը կառաջարկի այնպիսի մոտեցումներ, որոնք կարող են օգտագործվել տարածաշրջանի նմանատիպ այլ երկրներում ևս՝ այդ երկրներում դպրոցական սննդին վերաբերող գործունեությունը նոր քաղաքականության հետ համահունչ դարձնելու առումով:
Սույն հետազոտությանն իրենց  գործուն մասնակցություն են բերում Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Անձի հոգեբանության ամբիոնի շրջանավարտներն ու անդամները:

Մեթոդաբանությունը.

Սույն հետազոտութունը  կատարվելու է գնահատման երկու փուլով. առաջին փուլը նախատեսված է 2018 թվականի աշնանը, իսկ երկրորդը՝ 2019 թվականի գարնանը:
Իրականացվելու են հետևյալ գործառույթները. թիրախ մարզերի 100 նախադպրոցական հաստատություններում ներկայիս դպրոցական սննդին առնչվող, ինչպես նաև 1100 ծնողների՝ նախքան դպրոց ուղարկելը երեխային սնունդ տրամադրելուն վերաբերող հարցերի փաստագրում, պատահականության սկզբունքով ստուգողական փորձարարական գնահատում  Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի դպրոցների  նախադպրոցական տարիքի 50 աշակերտների շրջանում՝ իրենց դպրոցներում ներկայումս տրվող նախաճաշիկի և, առհասարակ, նախադպրոցական հաստատություններում սննդհատկացման պոտենցիալ դերի վերաբերյալ, դպրոցում սննդհատկացման ծրագրի իրականացման ընթացքը ղեկավարելուն ու գործնական այլ հարցերին առնչվող ամփոփ հետազոտություն՝  դպրոցների վարչական աշխատակիցների շրջանում:
1100 նախադպրոցական /0 դասարանի/  և 1100 առաջին դասարանի աշակերտների հետ թեստերն անցկացնելու համար կկիրառվեն նախադպրոցական և տարրական դասարանցիների մտավոր ունակությունների ստուգման Վեքսլերի  սանդղակը /WPPSI-IV/, Երեխայի՝ դպրոց հաճախելու պատրաստվածությունը գնահատելու Բրեյքենյան տարբերակը, Ռեյվենի գունազարդ մատրիցաները, Նկարներով բառարտահայտման բրիտանական սանդղակը և բանավոր հմտությունների թեստերը:

Արդյունքները. (դեռևս հանրային չեն)

  • Նախադպրոցական տարիքի երեխաների՝ սնուցման հետ կապված քաշի, հասակի  և սակավարյունության վերաբերյալ վիճակագրական տվյալադարան
  • Ծնողների շրջանում տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական և այլ հարցերին վերաբերող  հետազոտության հարցաշար
  • Դպրոցների վարչական աշխատակիցների շրջանում ծրագրի իրականացման ընթացքը ղեկավարելուն ու գործնական այլ հարցերին առնչվող հետազոտության ամփոփ հարցաշար
  • Զեկույց՝ հետազոտության առաջին փուլի տվյալների վերաբերյալ. 0 և 1-ին դասարանի աշակերտների թեստերի արդյունքները,  տնային տնտեսությունների հետազոտության արդյունքները, դպրոցի վարչական աշխատակիցների հետազոտության արդյունքները.
  • Զեկույց՝ հետազոտության երկրորդ փուլի տվյալների վերաբերյալ. դպրոցական սննդի ազդեցությունը այդ սնունդը ստացած դպրոցականների ուսումնառության վրա