Նպաստել քաղաքացիական հասարակական կազմակերպությունների /ՔՀԿ/ թիրախային մասնակցությանն ու շահագրգիռ տարբեր կողմերի ներգրավվածությանը «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ին

Նպաստել քաղաքացիական հասարակական կազմակերպությունների /ՔՀԿ/ թիրախային մասնակցությանն ու շահագրգիռ տարբեր կողմերի ներգրավվածությանը «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ին

Ամսաթիվ՝ 01-05-2019
Վայր՝ ՔՀԿ զարգացում
Նպաստել քաղաքացիական հասարակական կազմակերպությունների /ՔՀԿ/ թիրախային մասնակցությանն ու շահագրգիռ տարբեր կողմերի ներգրավվածությանը «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ին

Ծրագրի նկարագիրը.

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել հայաստանյան ՔՀԿ-ների ինստիտուցիոնալացված ներգրավվածությանը ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Կայուն զարգացման  օրակարգ 2030»-ին` միջազգային հիմնական փաստաթղթերին և մոտեցումներին համահունչ:

Այս շրջանակում, նախ անհրաժեշտ է ՀՀ Միջգերատեսչական հանձնաժողովի և այդ հանձնաժողովի չորս աշխատանքային ենթախմբերի մասնակից տարբեր կողմերի միջև երկխոսություն ապահովել, ինչը կնպաստի Կայուն զարգացման նպատակներին /ԿԶՆ/ առնչվող գործընթացների համակարգմանն ու իրականացմանը, ինչպես նաև  պետք է ամրապնդել Կառավարություն-ՔՀԿ-ներ համագործակցությունը` նպաստելու Հայաստանում 2030-ի օրակարգի իրագործման հարցում ՔՀԿ-ների մասնակցության բարենպաստ միջավայրին:

Հետազոտության մեթոդաբանական կառուցվածքը.

Ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ. նախ վերլուծվել է իրավիճակը, ապա վերլուծության արդյունքների հիման վրա կազմակերպվել են կլոր սեղան քննարկումներ՝ ԿԶՆ-ի  իրականացման գործընթացում շահագրգիռ կողմերի համագործակցությանը վերաբերող հիմնահարցերի շուրջ: Մշակվել է քննարկումների մանրակրկիտ շրջանակ և ուղեցույց կկազմվել: Ստացված արդյունքների հիման վրա թիմը պատրաստել է վերլուծական ամփոփագիր և  մշակել քաղաքականության հակիրճ նկարագրություն:

Արդյունքները.

  • Վերլուծական ամփոփագիր
  • Քաղաքականության հակիրճ  նկարագրություն