Չծնված կանայք հարավային Կովկասում

Չծնված կանայք հարավային Կովկասում

Ամսաթիվ՝ 01-02-2014 - 01-03-2014
Կարգավիճակ՝ Ավարտված
Վայր՝ Գենդեր Ժողովրդագրություն
Չծնված կանայք հարավային Կովկասում

Ծրագրի նպատակը

 

ՀՌԿԿ-Հայաստանը Համաշխարհային բանկի (ՀԲ) օժանդակությամբ սկսել է Չծնված կանայք հարավային կովկասում ծրագիրը՝ ուսումնասիրելու որդի ունենալու նախընտրությունները և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները:

‹‹Չծնված կանանց›› խնդիրը՝ այն կանաց խնդիրը, ովքեր կարող է ծնվեին, եթե ջանքեր չգործադրվեին կանխելու նրանց ծնունդը կամ հետծննդյան միջամտությունը, միջազգային հասարակայության ուշադրությունն է գրավել սկսած 1990-ականներից:

Վերարտադրողական վարքագծերը Հարավային Կովկասում փոխվեցին 1991թ.` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախացմանը զուգահեռ: Նույնիսկ հաշվի առնելով որդի ունենալու ավանդական նախընտրությունները՝ սեռերի հարաբերակցությանաճող անհավասարությունը կարող է խորացնել գենդերային անհավասարությունը և անարդարությունը տվյալ երկրների հասարակություններում:

Ֆոկուս խմբային քննարկումները, կյանքի պատմություննրը և փորձագիտական հարցազրույցների միջոցով հնարավորություն կտան լույս սփռել Հայաստանում այդ խնդրի վերաբերյալ միտումների և հետևանքների վրա:

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի մասնակցությամբ:

Ծրագրի կառուցվածքը

Հետոզոտությունը բաղկացած է՝

  • Հայաստանի 4 համայնքներում՝ (ներառյալ մայրաքաղաքում, քաղաքային և գյուղային շրջաններում) ֆոկուս խմբային քննարկումներից;
  • Կյանքի պատմություններից և փորձագետների հետ հարցազրույցներից այն նույն համայքներում, որտեղ անցկացվելու են ֆոկուս խմբային քննարկումները:

 

Ֆոկուս խմբային քննարկումների, կյանքի պատմությունների և փորձագիտական հարցազրույցների վերծանված սղագրությունները կտրամադրվեն Համաշխարհային բանկին` հետագա վերլուծություններ կատարելու համար:   

Արդյունքները