Սոցիալական աշխատողների ասոցիացիաների կարողությունների զարգացում

Սոցիալական աշխատողների ասոցիացիաների կարողությունների զարգացում

Ամսաթիվ՝ 01-08-2018 - 01-11-2018
Կարգավիճակ՝ Ավարտված
Վայր՝ Կարողությունների զարգացում Կազմակերպական զարգացում Սոցիալական փոփոխություններ
Սոցիալական աշխատողների ասոցիացիաների կարողությունների զարգացում

Ծրագրի նկարագիրը

Սույն հետազոտության նպատակն է կատարել «Սոցիալական աշխատողների համագործակցությունը՝ հանուն սոցիալական բարեփոխումների Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ամփոփիչ գնահատում: Ծրագիրն իրականացվել է 2015 թվի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվի մայիսի 31-ը՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Մոլդովայում: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրամիության և «Ավստրիական համագործակցություն՝ հանուն զարգացման» ծրագրի կողմից: Ծրագիրն իրականացնող կազմակերպություններն են. Հիլֆսվերք Ինթերնեյշնլը՝ ծրագրի ղեկավար/առաջնորդող գործընկերը, Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան, Ադրբեջանի սոցիալական աշխատանքի հասարակական միությունը, Վրաստանի սոցիալական աշխատանքի ասոցիացիան, Մոլդովայի բուժքույրական ասոցիացիան:
Ընդհանրական այս ծրագիրը երկու նպատակ է հետապնդել` նպաստել ծրագրի մասնակից երկրների սոցիալական աշխատողների ասոցիացիաների կարողությունների հզորացմանը, ինչպես նաև թիրախ երկրներում մեծացնել սոցիալական աշխատանքի համապարփակ և ժամանակակից գիտելիքներ ու հմտություններ ունեցող ՔՀԿ-ների թիվը:
Այս համատեքստում, սույն գնահատման միջոցով պետք է պարզել, թե արդյոք ծրագրի գործառույթները նպաստել են և/կամ՝ որքանով են նպաստել վերոնշյալ նպատակներին հասնելուն, վերլուծել, թե նախատեսված ժամանակահատվածում ինչ չափով է ծրագիրը հասել ակնկալվող արդյունքներին, պարզել ծրագրի ազդեցությունը թիրախային խմբերի վրա, ինչպես նաև դոնորներին  և գործընկեր կազմակերպություններին տրամադրել հավաստի և օգտակար տեղեկատվություն՝ համապատասխան առաջարկություններով հանդերձ: Գնահատման շրջանակն ընդգրկում է նաև տասնհինգ փոքր դրամաշնորհային բոլոր ծրագրերը,  որ գործընկեր կազմակերպությունները Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում շնորհել են տեղական հասարակական կազմակերպություններին:

Մեթոդաբանությունը

Գնահատումն ընթանում է երեք փուլով՝ ներառելով հետևյալ գործառույթները.

1-ին փուլ՝ առկա հետազոտական տվյալների ուսումնասիրում, գնահատման գործիքակազմի մշակում՝ հարցազրույցներ և առցանց հարցումներ կատարելու  համար, դաշտային աշխատանքների պլանավորում,
2-րդ փուլ՝ տվյալների հավաքագրում`խորը հարցազրույցների, ֆոկուս խմբային քննարկումների և առցանց հարցումների միջոցով, հետազոտական արդյունքների ամփոփում  և աշխատանքային քննարկումներ,
3-րդ փուլ՝ զեկույցի կազմում և տրամադրում գործընկերներին:

Կիրառվում է մասնակցային գնահատման մեթոդը՝ շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ ներգրավմամբ:

Արդյունքները. (դեռևս հանրային չեն)

  • Առցանց հետազոտման հարցաշար
  • Խորքային հարցազրույցի ուղեցույց
  • Ֆոկուս խմբային քննարկումների ուղեցույց
  • Ամփոփիչ գնահատման զեկույց