Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում

Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում

Ամսաթիվ՝ 01-08-2019
Վայր՝ Կարողությունների զարգացում
Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում

Ծրագրի նկարագիրը.

Ծրագրի հիմնական նպատակն է ագրոբիզնեսին առնչվող խորհրդատվական ծառայությունների միջոցով նպաստել աղքատության կրճատմանը Տավուշի մարզում և ինտեգրված ու հավասարակշիռ տնտեսական զարգացմանը:

Ի մասնավորի, բարձրացնել Տավուշի մարզում տեղական ՓՄՁ-ների (այդ թվում՝ նորաստեղծ ՓՄՁ-ների) մրցունակությունը`զարգացնելով տեղական արտադրողների և ֆերմերների, ինչպես նաև ՓՄՁ աշխատակիցների կարողություններն ու հմտությունները որակի կառավարման,  արտադրանքի դիզայնի, մարկետինգի, գյուղատնտեսական և սննդի վերամշակման տեխնոլոգիաների և արտադրական սարքավորումների ոլորտում:

Հետազոտության մեթոդաբանական կառուցվածքը.

Հետևյալ ոլորտներին առնչվող խորհրդատվությունների կազմակերպում և մատուցում՝ շահագրգիռ դերակատարներին.

  • Որակի կառավարման համակարգը`միջազգային ամենից համապատասխան ստանդարտ համակարգ:
    • Կաթնամթերքի, մսի վերամշակման, թեյի արտադրության, մրգերի չորացման / սառեցման տեխնոլոգիաները; թռչնաբուծություն, ջերմոցային տնտեսություն և արտադրական սարքավորումների շահագործում
    • Արտադրանք / դիզայն
    • Այգեգործության, խոտաբույսերի / թեյի, մսի վերամշակման մարկետինգին վերաբերող խորհրդատվություն, առցանց մարքեթինգային ռեսուրսներ
  • Խորհրդատվությունների համար անհրաժեշտ տպագիր նյութերի պատրաստում և հանձնում բոլոր մասնակիցներին
  • Խորհրդատվություն մատուցելու և գնահատման հարցաթերթիկների պատրաստման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումների տրամադրում:

Արդյունքները.

  • Գնահատման հարցաթերթիկներ / թեստեր
  • Ծրագրի մեկնարկային և ընթացիկ   հաշվետվություններ և ավարտական զեկույց