Տրանսպորտային ենթակառուցվածքները Հայաստանում և Վրաստանում

Տրանսպորտային ենթակառուցվածքները Հայաստանում և Վրաստանում

Ամսաթիվ՝ 01-01-2016 - 01-01-2017
Կարգավիճակ՝ Ավարտված
Վայր՝ Տրանսպորտ և ենթակառուցվածքներ
Տրանսպորտային ենթակառուցվածքները Հայաստանում և Վրաստանում

Ծրագրի նկարագրությունը

Նինա Պխիկիձեի հետազոտությունը վերաբերում է Հայաստանում և Վրաստանում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը և դրա ազդեցությանը երկրների սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա: Հետազոտության նպատակն է նաև բացահայտել բարելավված գյուղական ենթակառուցվածքների ազդեցությունը միջպետական առևտրային օգուտների վրա:
ՀՌԿԿ-Հայաստանն օժանդակում է հետազոտողին՝ իրականացնելով ֆոկուս խմբային քննարկումներ: Ընդհանուր առմամբ 2016-ին և 2017-ին 6 ֆոկուս խմբային քննարկում է անցկացվել՝ ճանապարհային ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերի ազդեցությունը գյուղերի և տնային տնտեսությունների մակարդակով պարզելու նպատակով:
 

Մեթոդաբանությունը

Անցկացվել են երկփուլ ֆոկուս խմբային քննարկումներ, որոնցից 4-ը՝ 2016-ին, իսկ 2-ը՝ 2017-ին: Իրականացվել է բազմազան ընտրանք` ընդգրկելով Երևանին մոտ և հեռու տարբեր ճանապարհաշինարարական ծրագրերում ընդգրկված, ներքին և արտաքին ճանապարհների շինարարություն իրականացրած համայնքներ: