Քաղաքացիական մասնակցությունը Կովկասում

Քաղաքացիական մասնակցությունը Կովկասում

Ամսաթիվ՝ 01-02-2015 - 01-06-2015
Կարգավիճակ՝ Ավարտված
Վայր՝ Քաղաքացիական մասնակցություն Անվտանգություն
Քաղաքացիական մասնակցությունը Կովկասում

Ծրագրի նպատակը

«Քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիական մասնակցությունը Կովկասում» համապետական ներկայացուցչական հարցման նպատակն է հասկանալ  քաղացիական մասնակցության   աստիճանը և  ձևաչափերը  Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:

Այս նախագիծը իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Անկայունության միջ- և ներհասարակական աղբյուրները և դրանց արձագանքելու ԵՄ հնարավորությունները» (ԱՆԱԱԵՄ) ծրագրի շրջանակներում, և նպատակ է հետապնդում ուսումնասիրել անվտանգության հետ առընչվող  տարբեր հարցեր՝ կովկասյան տարածաշրջանում և հարակից երկրներում: ԱՆԱԱԵՄ կոնսորցիումը բաղկացած է 8 կազմակերպություններից, որոնք գտնվում են Գերմանիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում: Կոնսորցիումը գլխավորում  է Սենթ Գալլեն Համալսարանի «Եվրոպայում կառավարման և մշակույթի կենտրոն»-ը :

Հետազոտության կառուցվածքը

Հարցումն իրականացվել է անհատական հարցազրույցների միջոցով՝ ընդ որում, հարցաթերթը փորձարկվել է առնվազն երեք պատահականորեն ընտրված բնակավայրերում, ներառյալ Երևանը: Հարցվողների ընտրությունը իրականացվել է բազմաստիճան կլաստերային ընտրանքի հիման վրա, 1,067 պատահականորեն ընտրված տնային տնտեսությունների շրջանում:

Արդյունքները

  • Տվյալների էլեկտրոնային շտեմարան SPSS ձևաչափով
  • Վերջնական զեկույց