Լրատվական այլընտրանքային ռեսուրսներ 2011 և 2013

Լրատվական այլընտրանքային ռեսուրսներ 2011 և 2013

Ամսաթիվ՝ 01-01-2011 - 01-01-2013
Կարգավիճակ՝ Ավարտված
Ներգործության ոլորտ՝ Մեդիա
Լրատվական այլընտրանքային ռեսուրսներ 2011 և 2013

Ծրագրի նպատակը

Ավանդական և այլընտրանքային լրատվամիջոցների կողմից նոր տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով Հայաստանում բազմակողմանի և անկանխակալ տեղեկատվության մատչելիությունը մեծացնելու և բարելավելու նպատակով Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Ինտերնյուզ լրատվամիջոցների աջակցության ՀԿ-ի (Հայաստան) և Երևանի մամուլի ակումբի հետ համատեղ 2011 և 2013 թթ. իրականացրեց «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագիրը:

Սոցիոլոգիական հարցումենրը նպատակ ունեին բացահայտել Հայաստանի հանրության լրատվական նախասիրությունները, ակնկալիքները լրատվության բովանդակության, լրատվամիջոցների անկախության և գրաքննության ընկալումը և վստահությունը նրանց հանդեպ:

  • տարբեր տեխնոլոգիական հարթակների միջոցով աջակցել այլընտրանքային բովանդակության ստեղծմանը և տարածմանը,
  • տեղական և ռեգիոնալ մակարդակներում լուրերի և տեղեկատվության նկատմամբ գնահատել սպառողական պահանջարկը՝ ներառելով լրատվական գրագիտությանը, քննադատական վերլուծության հմտությունները, հիմնական գիտելիքը վերջին համացանցային ու հեռախոսային կապի միջոցները,
  • հատուկ խնդիրների և անկախ մամուլի զարգացման՝ որպես արժեքի, ՀԿ-ների, հետազոտական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների կողմից շահերի պաշտպանության չափումը:

Հետազոտության կառուցվածքը

2011թ. ՀՌԿԿ-Հայաստանը իրականացրել է ներկայացուցչական հարցում 1421 հարցվողների (16 տարեկան և ավելի մեծ) հետ: Ի լրումն հետազոտության քանակական մասի՝ իրականացվել են նաև խորացված հարցազրույցներ լրատվութան ոլորտի 33 փորձագետների հետ և քննարկումներ հանրության ներկայացուցիչներից կազմված 8 ֆոկուս խմբերում:

2013թ. իրականացվել է միայն ներկայացուցչական հարցում մոտ 1500 հարցվողների հետ՝ առանց խորացված հարցազրույցների և ֆոկուս խմբերի: