ՀՀ վարչատարածքային բարեփոխումների կատարողականի գնահատում

ՀՀ վարչատարածքային բարեփոխումների կատարողականի գնահատում

Ամսաթիվ՝ 01-02-2017 - 01-09-2017
Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` ԱՄՆ ՄԶԳ
Ներգործության ոլորտ՝ Տեղական ինքնակառավարում
ՀՀ վարչատարածքային բարեփոխումների կատարողականի գնահատում

Ծրագրի նկարագրությունը

Տվյալ ելակետային հետազոտությունը (և վերջնականը, որը պետք է իրականացվի 2020 թվականին) հնարավորություն կտա ապահովել ծառայությունների հասանելիության, ծառայությունների որակի, տեղական ինքնակառավարման՝ քաղաքացիների ընկալման և տեղական ինքնակառավարման մեջ քաղաքացիների մասնակցության համեմատական պատկեր։ Այն նաև չափելու է միջամտությունների արդյունքում ձեռք բերված տնտեսական օգուտները:

Հետազոտությունը, մասնավորապես, կօգնի գնահատել և դիտարկել ԱՄՆ ՄԶԳ՝ տեղական կառավարման ոլորտի միջամտությունները և ավելի լայն դոնոր համայնքին տեղեկացնել բարեփոխումների արդյունքների մասին: Գնահատման առանձնահատուկ նպատակները երկակի են. ընկալման տիրույթում՝ չափել՝ 1) քաղաքացիների գիտելիքը և վերաբերմունքը իրականացվող բարեփոխումների նկատմամբ, 2) վստահության մակարդակը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ և 3) որոշումների կայացման մեջ մասնակցության մեխանիզմների պրակտիկան՝ նշանակված կլաստերներում տնային տնտեսությունների ներկայացուցչական հարցում անցկացնելու միջոցով: Ֆիզիկական տրիույթում՝ չափել ծառայությունների մատուցման, ենթակառուցվածքների զարգացման և տնտեսական օգուտների իրական փոփոխությունները այնպիսի մեթոդների միջոցով, ինչպիսիք են ենթակառուցվածքների ֆիզիկական ստուգումը, հանդիպումները համայնքի ղեկավարների և տեղական ձեռնարկությունների հետ, և տվյալների դուրսբերում համայնքային և ծրագրահեն արձանագրություններից:

Մեթոդաբանությունը

Հետազոտությունը ներառում է նախա- եւ հետթեստ՝ արտացոլելու, թե ինչպիսին է Հայաստանի կառավարության՝ Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների ծրագրի ազդեցությունը, ինպես նաեւ քանակական գնահատում։ Քանակական հարցումը կհամալրվի որակական տվյալների հավաքագրման գործիքներով, ինչպիսիք են փաստաթղթային ուսումնասիրությունը, փորձագետների հետ խորացված հարցազրույցները և ֆոկուսխմբային քննարկումները: