Հետազոտահեն լրատվամիջոցները նոր Հայաստանում (ReDriM)

Հետազոտահեն լրատվամիջոցները նոր Հայաստանում (ReDriM)

Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ (NED)
Ներգործության ոլորտ՝ Մեդիա
Հետազոտահեն լրատվամիջոցները նոր Հայաստանում (ReDriM)
Ծրագրի նպատակը

Հետազոտահեն լրատվամիջոցները նոր Հայաստանում (ReDriM) ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի վերափոխման գործընթացին՝ մատչելի դարձնելով սոցիալական, տնտեսական և քաղաքական գործընթացների վերաբերյալ որակյալ տվյալներ և ներգրավելով լրագրողներին դրանց օգտագործման, վերլուծության և տարածման մեջ: Այն տասը ամիս տևողությամբ ծրագիր է, որը մշակվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի համար:

Ծրագրի հատուկ նպատակները
  • Նոր Հայաստանի հանրության ընկալումների, մտահոգությունների և գնահատականների վերաբերյալ իրատեսական պատկերացում/պատկերը հասանելի դարձնել «Կովկասյան բարոմետր» (ԿԲ) հետազոտության միջոցով՝ միաժամանակ փորձելով ավելի հստակ պատկերացում կազմել Արցախում մարդկանց վերաբերմունքի մասին՝ Կովկասյան բարոմետրի փորձնական հետազոտության միջոցով։
  • Հզորացնել լրագրողներին Հայաստանում և Արցախում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հետաքննող լրատվամիջոցներին, քննադատական, վերլուծական և վերահսկող լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ նրանց փոխանցելով հետազոտական հմտություններ և գիտելիքներ՝ այդպիսով հնարավորություն տալով նրանց նպատակային օգտագործել հետազոտության արդյունքները և բաց տվյալները՝ արդյունքների/ընկալումների վրա հիմնված տեղեկատվությունը լայն հանրությանը ներկայացնելու համար:
Հետազոտության դիզայն

ԿԲ-ի 2019 թվականի ալիքի գործողությունները ներառում էին հարցաշարի թարմացում, բնակչության ընտրանքի ձևավորում, հարցազրուցավարների վերապատրաստում, հարցման դաշտային աշխատանքներ/տվյալների մշակում և հետազոտության արդյունքների տարածում գրավոր արդյունքների և ֆորումի միջոցով: