Ալեքսանդր Գրիգորյան
Ալեքսանդր Գրիգորյան
Այլ դրամաշնորհառու

Կարճաժամկետ դրամաշնորհային ծրագիր 2012

Տրանսֆերտների դերը միգրացիոն գործընթացներում. տվյալներ Հայաստանից

Ալեքսանդր Գրիգորյանը, իր հետազոտությունում օգտագործելով ոչ միգրանտ անհատների և նրանց տնային տնտեսությունների առանձնահատկությունների վերաբերյալ խաչաձև-հատվածական տվյալներ ̀ տրամադրված Ուսուցման եվրոպական հիմնադրամի (ՈՒԵՀ) պոտենցիալ միգրացիայի հետազոտության կողմից, նպատակ է ունեցել չափել դրամական փոխանցումների ազդեցությունը արտագաղթելու մտադրության վրա: Որպեսզի հնարավոր լինի ստուգել զրոյական հիպոթեզն այն մասին, որ էական չէ, թե ով է դրամական փոխանցման ուղարկողը ̀ տնային տնտեսության անդամ կամ ոչ անդամ, էկոնոմետրիկ վերլուծություն է կիրառվել: Առաջին հերթին, հեղինակը ցուցադրում է, որ ավելի բարձր աշխատավարձ ունեցող անձինք առավել շատ են հակված արտագաղթելու՝ արտերկրի աշխատաշուկաներում ավելի մրցունակ լինելու զգացողության պատճառով: Նրա հետագա բացահայտումները սերտորեն կապված են հիպոթեզին: Այս առումով, հետազոտության հիմնական արդյունքները փաստում են, որ տրանսֆերտների աճը նպաստում է արտագաղթելու պատրաստակամությանը, սակայն, միևնույն ժամանակ, տնային տնտեսությունում միգրանտի առկայութունը ոչ միգրանտների՝ արտագաղթի համար խոչընդոտ է ստեղծում: Այս արդյունքի շնորհիվ զրոյական հիպոթեզը մերժվում է: