Անահիտ Մենեմշյան
Անահիտ Մենեմշյան
Այլ դրամաշնորհառու

Կարճաժամկետ դրամաշնորհային ծրագիր 2012

Հայկական սերիալների ազդեցությունը դեռահասների սոցիալական դիրքորոշման ձևավորման վրա

Ուսումնասիրության առանցքը հայկական սերիալների ազդեցությունն է դեռահասների վրա: Հետազոտության հիմնական նպատակն է բացահայտել այն դրական և բացասական ազդեցությունը, որ ունեն սերիալները դեռահասների սոցիալական վարքագծի վրա: Հեղինակներն օգտագործել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած, ինչպես նաև ողջ հանրապետության տարածքում դեռահասների շրջանում անցկացված հարցումների տվյալները:
Հեղինակները վերլուծել են տարբեր թեմատիկ կողմնորոշմամբ (բանակ,ընտանիք,դպրոց և այլն) ամենամեծ մասայականությունը վայելող սերիալները՝ փորձելով բացահայտել պարունակվող հաղորդագրությունը և այդ սերիալների երկրպագուների վերաբերմունքը սոցիալական կյանքի տարբեր բնագավառների նկատմամբ: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ թեպետ արևմտայան գիտնականների շրջանում տարածված է այն կարծիքը, որ մեդիա արտադրանքը մարմնավորում է հասարակության արժեքները, Հայաստանում սերիալներում ներկայացված բացասական արժեքները չեն ձևավորում բացասական սոցիալական վերաբերմունք: Այսպիսով, հեղինակները կոչ են անում պատշաճ ուշադրություն դարձնել մեդիա արտադրանքի ազդեցության ուժի վրա և գտնել համապատասխան կիրառություն: