Անահիտ Պողոսյան
Անահիտ Պողոսյան
Այլ դրամաշնորհառու

Կարճաժամկետ դրամաշնորհային ծրագիր 2012

Կանանց դերի ընկալումը հայ հասարակության մեջ, նրանց քաղաքական մասնակցության նկատմամբ վերաբերմունքը

Անահիտ Պողոսյանի նպատակն է հայտնաբերել, թե արդյոք կանանց քաղաքական մասնակցության և տարբեր առաջատար քաղաքական պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ վերաբերմունքը էականորեն տարբերվում է կանանց և տղամարկանց տեսանկյունից: Նրա ուսումնասիրության նպատակն է նաև հայտնաբերել Հայաստանում ժողովրդավարություն և հավասար հնարավորություններ խթանելու գլխավոր խոչընդոտները: Որպեսզի ստուգվի զրոյական հիպոթեզն այն մասին, որ տղամարդիկ ավելի բացասական վրաբերմունք ունեն կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ, քան կանայք, կիրառվել է հարցման մեթոդը: Հեղինակի հիմնական արդյունքները ցույց են տալիս, որ հարցվողները մեծամասամբ կարծում են, որ կանայք պետք է քաղաքական մասնակցության հավասար հնարավորություններ ունենան: Միևնույն ժամանակ, նրա արդյունքները վեր են հանում հայ կանանց ̀ ընտանիքում զբաղեցրած ավանդական դերի մասին ընդհանուր տրամադրվածությունը: Վերջում հեղինակը ցույց է տվել, որ տղամարդիկ ավելի հակված են կարծել, որ քաղաքականությունը ավելի շատ տղամարդկանց աշխարհ է, քան կանանց: Այս պնդման միջոցով զրոյական հիպոթեզն ընդունվում է: