Աննա Մալխասյան
Աննա Մալխասյան
Ավագ դրամաշնորհառու

Թաքնված արժեք. Սոցիալական կապիտալի չափումը առցանց հասարակական ցանցերում 

Աննա Մալխասյանի հետազոտությունը կուսումնասիրի առցանց սոցիալական ցանցերի և սոցիալական կապիտալի ձևավորման գործընթացների միջև հարաբերությունները: Օգտագործելով Ֆեյսբուքյան օգտատերերի ցանցային հետազոտությունը և մի շարք որակական հարցազրույցներ՝ Աննան կուսումնասիրի, թե ինչ դեր ունի Ֆեյսբուքը սոցիալական կապիտալի կուտակման մեջ և թե ինչպես են Ֆեյսբուքյան օգտատերերը ներգրավում ավելի շատ մարդկանց իրենց գործողություններում և խթանում իրենց նախաձեռնությունները: Նրա հիպոթեզն այն մասին է, որ գոյություն ունի դրական կապ սոցիալական ցանցերի օգտագործման որոշակի ձևերի և սոցիալական կապիտալի ՙներփակ և կամրջող¦ տեսակների ձևավորման միջև: Ակնկալվող արդյունքները կզինեն կառավարությանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, սոցիալ-քաղաքական տեխնոլոգներին և հասարակության հետ կապերի մասնագետներին համապատասխան գործիքներով և առաջարկներով՝ առցանց սոցիալական ցանցերը օգտագործել սոցիալական կապիտալի ձևավորման գործընթացները բարելավելու նպատակով: