Արմինե Մխիթարյան
Արմինե Մխիթարյան
Կրտսեր դրամաշնորհառու

2016թ.

Արմինե Մխիթարյանն ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Բակալավրի աստիճանն Արմինեն ստացել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնից: 2015թ.-ին նա փոխանակման ծրագրով մեկնել է Երուսաղեմի Հեբրու համալսարան, որտեղ ավելի խորը ուսումնասիրել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը և միջազգային իրավունքը: Նախքան ՀՌԿԿ-Հայաստանին միանալը, Արմինեն որպես փորձնակ է աշխատել (internship) Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Քաղաքական և տնտեսական բաժնում և Վորլդ վիժն Հայաստանի՝ Մարդիկ և մշակույթ բաժնում: Արմինեն ՀԱՀ-ում աշխատել է որպես դասախոսի օգնական՝ դասավանդելով «Սոցիոլոգիայի հիմունքները» և «ԱՄՆ կառավարման համակարգի հիմունքները»: Նա նաև աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրում՝ որպես գնահատող, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակում՝ որպես հետազոտության օգնական: