Արփի Գրիգորյան
Արփի Գրիգորյան
ՀԵՏԱԶՈՏՈՂ

Արփի Գրիգորյանը միացել է ՀՌԿԿ-Հայաստանի թիմին 2019 թ. հունվարից՝ որպես հետազոտությունների օգնական: 2015 թ. Միսիսիպիի համալսարանի (ԱՄՆ) միջազգային ուսումնասիրությունների Քրոֆթ ինստիտուտում ստացել է միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան, և մագիստրոսի աստիճան՝ 2018 թ.-ին Տարտուի համալսարանում (Էստոնիա): Արփիի հետազոտական հետաքրքրությունները ընդգրկում են (հետ)կոնֆլիկտային հասարակությունները, ինչպես նաև էթնոդաշնային երկրներում պետության և ազգի ձևավորման գործընթացները:

Արփին մասնակցել է խաղաղության և կոնֆլիկտների ուսումնասիրման մի շարք դասընթացների, իրականացրել է դաշտային աշխատանքներ Բոսնիայում, Կիպրոսում, Կոսովոյում և Իրաքում: Հետաքրքրված լինելով նաև Հայաստանի և Սփյուռքի միջև փոխհարաբերություններով՝ նա հետազոտել է Էստոնայում, Ռուսաստանում և Արգենտինայում գտնվող հայ համայնքները. 2018 թ. ամռանը դաշտային հետազոտություն է իրականացրել Բուենոս Այրեսի հայ համայնքում՝ որպես ՀԲԸՄ փորձնակ: Արփին 2015 թ.-ից ներգրավված է նաև ընտրությունների մշտադիտարկումներում, այդ թվում՝ 2018 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների աշխատանքներում: