Դավիդ Սարկիսյան
Դավիդ Սարկիսյան
Կրտսեր դրամաշնորհառու

2015թ.

Դավիդ Սարկիսյանը “Միջազգային հարաբերություններ” մասնագիտությամբ բակալավրի աստիճան է ստացել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետոից և պարգևատրվել է գերազանցության դիպլոմով: Ներկայումս նա նույն ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող է` “Համաշխարհային քաղաքականություն” մասնագիտությամբ: Դավիդը պրակտիկա է անցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Դեսպանության Քաղաքական և տնտեսական բաժնում, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունում և ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում: Նա բանավոր զեկուցումներով հանդես է եկել մի շարք միջազգային գիտաժողովներում և հեղինակել է 5 գիտական հոդվածներ: Նրա հետազոտական հետաքրքրությունները ընդգրկում են միջազգային անվտանգության, սպառազինությունների մրցավազքի և Արևելյան Ասիայի միջազգային հարաբերությունների ոլորտները: