Դարիա Վորոբյովա
Դարիա Վորոբյովա
Միջազգային դրամաշնորհառու

2015

Դարիան ունի բակալավրի աստիճան Լոմոնոսովի անվան Մոսկվավի պետական համալսարանի, ասիական և աֆրիկյան ուսումնասիրությունների ինստիտուտի սոցիալ-տնտեսագիտական ֆակուլտետից (2010): Նա սովորել է արաբերեն Դամասկոսի համալսարանում 2009 թվականին, ապա նույն համալսարանից ստացել է մագիստրոսի աստիճան քաղաքականության ոլորտում (2012) և իսլամի ու Մերձավոր Արևելքի ուսումնասիրություններում Էդինբուրգի համալսարանից (2012): 2012-ին նա մի քանի շաբաթ անցկացրել է ճանապարհորդելով Սիրիա և հավաքագրելով տեղեկատվություն ռուս-սիրիական հարաբերությունների վերաբերյալ՝ իր մագիստրոսական ատենախոսության համար: 2013-ին նա մի քանի ամիս անցկացրել է Ալեքսանդրիայում, սովորել է արաբերել և իսլամական հավատք, ինչպես նաև դասավանդել է անգլերեն: Այժմ Դարիան ասպիրանտ է Սուրբ Էնդրույսի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում (Շոտլանդիա, Միացյալ թագավորություն): Նրա թեզը վերնագրված է «Ինքնանույնականացումը քաղաքական անկայունության համատեքստում. Սիրիայի քրիստոնեության ինքնության վրա ապստամբության ազդեցության ուսումնասիրությունը»: Այս հետազոտությունը ներառում է դաշտային աշխատանք Լիբանանում, Ռուսաստանում և Հայաստանում Սիրիայի քրիստոնյա փախոստականների, ինչպես նաև նրանց օժանդակող եկեղեցիների, ՀԿ-ների և պետական կազմակերպությունների հետ: