Էլլա Կարագուլյան
Էլլա Կարագուլյան
Այլ դրամաշնորհառու

Կարճաժամկետ դրամաշնորհային ծրագիր 2012

Ինստիտուցիոնալ և ընդհանրացված վստահությունը Հայաստանում. անհատական մակարդակի գործոնները

Էլլա Կարագուլյանի հիմնական նպատակը այս աշխատանքի շրջանակներում եղել է վերլուծել սոցիալական և քաղաքական վստահության անհատական մակարդակի որոշիչ գործոնները հայ հասարակության շրջանում: Ուսումնասիրությունը իրականացվել է ̀ օգտագործելով 2011թ.-ին ՀՌԿԿ կողմից անցկացված Սոցիալական համերաշխություն հետազոտության տվյալների բազան: Վերլուծությունը բաղկացած է եղել ճանաչողական և բացատրական մասերից: Վերջինս հիմնված էր ՕԼՍ ռեգրեսիոն մեթոդի վրա: Օգտագործելով այս մեթոդը՝ վերլուծության է ենթարկվել որոշակի սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական, վարքաբանական և այլ առանձնահատկությունների ազդեցությունը Հայաստանում սոցիալական և քաղաքական վստահության անհատական մակարդակի վրա: Հեղինակի հիմնական բացահայտումն այն է, որ վստահությունը պետական հաստատությունների նկատմամբ կախված է նրանից, թե որտեղ/ում կողմից է անձը դաստիարակվել, այլ կերպ ասած՝ ընտանիքից կամ հարազատներից: Ըստ հեղինակի՝ ցանկալի կլիներ կիրառել իր կողմից ստացված արդյունքները կարողությունների զարգացման ռազմավարություններ մշակելիս: