Թամարա Ծատուրյան
Թամարա Ծատուրյան
Ավագ դրամաշնորհառու

2010/2011թ Հետազոտական դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները

Թամարա Ծատուրյանի հետազոտական թեման է «Անհատականությունը և հանգստի ընտրությունը Հայաստանում»: Հետազոտությունն ուղղված է մարդկանց շարժառիթներին` ընտրելու հանգստյան որոշակի ձևեր, որոնք ավելի տարածված են, քան մյուսները: Կկատարվի վերլուծություն` պարզելու համար ինքնուրույն կազմակերպվող հանգստի և անհատականության միջև կապը: Մասնավորապես, հետազոտությունը նպատակ ունի պարզելու, թե ինչպիսին են մարդիկ, ովքեր ներգրավվում են ինքնուրույն կազմակերպվող հանգստի ձևերում, ինչպես են նրանք ներգրավվում այդ գործընթացներում և որոնք են նրանց կողմից ստացվող օգուտները: Ենթադրվող պատասխանն այն է, որ հանգստի ինքնակազմակերպման գործընթացները Հայաստանում կարգավորվում են ավելի շատ անհատական բնութագրիչներով, քան մշակութային և սոցիալական միտումներով: Այս ուսումնասիրությունը կտա կարևոր պատկերացումներ հասարակության առողջության, բարեկեցության, կյանքի հանդեպ ունեցած երջանկության և բավարարվածության մակարդակի մասին և այդպիսով կարող է ծառայել որպես ուղեցույց` կառուցելու մշակույթի, երիտասարդության և առողջապահության զարգացման ավելի լավ քաղաքականություններ: