Լիդյա Չիկալովա
Լիդյա Չիկալովա
Միջազգային դրամաշնորհառու

2016

Լիդյա Չիկալովան Լրագրության և զանգվածային հաղորդակցության բակալավրի աստիճան ունի Կենտրոնական Ասիայի ամերիկյան համալսարանի (ԿԱԱՀ) կողմից: Նա Միջազգային լրագրության մագիստրոսի աստիճան է ստացել Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի կողմից: Լիդյան Միջին Արևելքում, Կենտրոնական Ասիայում և ՌԴ-ում միգրացիայի հարցերի լուսաբանման զգալի փորձ ունի: Այժմ նա ԵԱՀԿ ակադեմիայի քաղաքականության և անվտանգության ծրագրի մագիստրանտ է:

ռաջին մագիստրոսական ծրագրով ուսանելու տարիներին Լիդյան հետազոտել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև տեղեկատվական պատերազմը` Սիրիայի հակամարտության օրինակով: Նա նաև փորձուսում է անցել Բեյրութում տեղակայված տեղեկատվական գործակալությունում: ՀՌԿԿ-Հայաստանում նրա հետազոտության հիմնական առանցքը Հարավային Կովկասում արտաքին դերակատարների աշխարհաքաղաքական մրցակցությունն է: Երևանն ու Լեռնային Ղարաբաղը Լիդյայի հետազոտության համար տվյալների հավաքագրման դաշտն են: ՀՌԿԿ-Հայաստանում ծրագիրն ավարտելուց հետո Լիդյան կմիանա Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտության ինստիտուտին՝ Հարավային Կովկասի վերաբերյալ հետազոտություն իրականացնելու նպատակով:

Մինչ ՀՌԿԿ-Հայաստանին միանալը, Լիդյան հետաքննական լրատվություն է դասավանդել ԿԱԱՀ-ում, աշխատել է հանրային կապերի, ԶԼՄ-ների հետ աշխատանքի կառավարման և մարկետինգային հետազոտությունների ոլորտում: Մայրենի ռուսերենից զատ՝ Լիդյան տիրապետում է անգլերենին, իսպաներենին և թուրքմեներենին: