Լիլիթ Իսկանդարյան
Լիլիթ Իսկանդարյան
ԵՊՀ կրթաթոշակառու

2017

Իսկանդարյան Լիլիթը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրանտ է՝ սոցիալական հետազոտությունների մեթոդաբանություն մասնագիտությամբ: Այս պահին նա աշխատում է իր մագիստրոսական թեզի վրա, ուսումնասիրում է Երևանյան փաբերը՝ որպես սոցիալական ներառման և բացառման տարածություններ: Լիլիթը մասնակից է եղել բազմաթիվ հետազոտական ծրագրերի ՀՌԿԿ-Հայաստանում, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիայում, R-Insights Research and Consulting ընկերությունում և այլ կազմակերպություններում: 2016-2017թթ. նա աշխատել է որպես սոցիոլոգ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»-ում: Լիլիթի մասնագիտական հետաքրքրությունները ներառում են Պ. Բուրդյեի կառուցվածքային կոնստրուկտիվիզմի պրակտիկ կիրառությունը և մոդեռնիզացիոն գործընթացների ուսումնասիրությունը Հայաստանում: