Լիլի Կարապետյան
Լիլի Կարապետյան
Այլ դրամաշնորհառու

Կարճաժամկետ դրամաշնորհային ծրագիր 2012

Ժողովրդագրական փոխակերպում: Մակրոտնտեսական քաղաքականության մշակման մարտահրավերներ:

Սույն հետազոտության հիմնական ավանդը ծերացող բնակչության հիմնախնդրի բարձրացումն է Հայաստանում: Ուսումնասիրության նպատակն է գնահատել ժողովրդագրական փոփոխությունների ազդեցությունը պայմանական ֆինանսական ծրագրավորման մոդելի վրա: Աշխատանքը կենտրոնանում է ֆինանսական ծրագրավորման մոդելի և դրա արդյունքների՝ ոլորտին հատուկ ճշգրտումների վրա: Հետազոտության համար որպես հիմնական տվյալների աղբյուր են ծառայել Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից անցկացված Տնային տնտեսությունների ամենամյա հետազոտությունները և Կովկասյան բարոմետրի տվյալները: Հաշվարկների հիմնական արդյունքները վկայում են, որ ժողովրդագրական իրավիճակի վատթարացումը բացասականորեն կանդրադառնա հարկային հաշիվների, ՀՆԱ-ի աճի, խնայողությունների, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների վստահության մակարդակի վրա: Հեղինակը ներկայացնում է մի շարք առաջարկություններ, որոնք հիմնականում հանգում են ծնելիության աճի խրախուսմանը, արտագաղթի կրճատմանն ուղղված տարածքային համաչափ զարգացմանը, ինչպես նաև կրթության և գիտության բնագավառում ներդրումների ծավալների աճին: