Մարիամ Եվդոկիմովա
Մարիամ Եվդոկիմովա
Կրտսեր դրամաշնորհառու

2018

Մարիամ Եվդոկիմովան ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Սոցիոլոգիա և մանկավարժություն բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան: Այժմ նա սովորում է Երևանի պետական համալսարանի և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի «Տվյալների գիտությունը բիզնեսում» համատեղ մագիստրոսական ծրագրով: Մինչ ՀՌԿԿ-Հայաստանի Կրտսեր դրամաշնորհառուների ծրագրին միանալը, Մարիամը որպես փորձնակ աշխատել է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտում, ինչպես նաև ներգրավված է եղել որպես ուսանող-փորձագետ Հյուսիսային համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում և ALIGN Tempus ծրագրում: Մարիամը անդամակցել է և ակտիվ գործունեություն ծավալել տարբեր երիտասարդական կառույցներում, մասնավորապես՝ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայում և Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ում: Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են տնտեսական, տեխնոլոգիական և քաղաքացիական հասարակության զարգացումը: