Տաթևիկ Զոհրաբյան
Տաթևիկ Զոհրաբյան
Ավագ դրամաշնորհառու

Հարավային Կովկասում կանանց աշխատուժի մասնակցության որոշիչ գործոնները

Տաթևիկ Զոհրաբյանը իր հետազոտության մեջ կուսումնասիրի երկու հիմնական թեմաներ. իգական սեռի աշխատուժի մասնակցության սոցիալ-տնտեսական որոշիչները Հարավային Կովկասում մասնակցությունը և այն գործոնները, որոնք ազդում են իգական սեռի այն ընկալման վրա, որ սակավ աշխատատեղերի պայմաններում տղամարդիկ ավելի շատ աշխատանքի իրավունք ունեն: Նրա հիպոթեզն այն մասին է, որ այնպիսի փոփոխականները ինչպիսիք են տարիքը, կրթության մակարդակը, ամուսնական կարգավիճակը, աշխարհագրական դիրքը, տնային տնտեսության չափը և եկամուտները ազդեցություն ունեն վերոնշյալ երկու թեմաների վրա: Իր հետազոտութան մեջ նա կօգտագործի լոգիթ և դասակարգված լոգիթ մոդելներ և ակնկալում է, որ ստացված արդյունքները կօգտագործվեն շահագրգիռ պետական և ոչ պետական մարմինների կողմից, որոնք ձգտում են խթանել հավասար հնարավորություններ և արդյունավետ օգտագործել առկա աշխատանքային ռեսուրսները: