Տիգրան Մաթոսյան
Տիգրան Մաթոսյան
ԱՍՈՑԱՑՎԱԾ ՓՈՐՁԱԳԵՏ

Տիգրան Մաթոսյանը միացել է ՀՌԿԿ-Հայաստանին 2015թ. օգոստոսին՝ որպես հետազոտող: Նա պատմական գիտությունների թեկնածուի աստիճանն ստացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից 2004թ.-ին, իսկ հասարակագիտության մագիստրոսի աստիճանը՝ Թբիլիսիի պետական համալսարանից՝ 2007թ.-ին:

Տիգրանի հետազոտական հետաքրքրություններից առաջնային են հետխորհրդային Հայաստանում սոցիալական արժեքների փոփոխության, ինչպես նաև՝ սոցիալական պատմության խնդիրները: 2012-2014թթ. ընթացքում Տիգրանի ղեկավարած հետազոտական նախագծերից մեկն ուսումնասիրել է երկարաժամկետ կողմնորոշման արժեքների (ինքնատիրապետում, կամքի ուժ, համառություն) դերը Հայաստանի կրթական համակարգում (http://www.ascn.ch/): 2015թ. օգոստոսից Տիգրանը Հայաստանի ամերիկյան համալսարանում դասավանդում է «Հայոց պատմություն» առարկան: