Օֆելիա Գրիգորյան
Օֆելիա Գրիգորյան
ԵՊՀ կրթաթոշակառու

2015

Օֆելիա Գրիգորյանը Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրանտ է: Ուսումնառության տարիներին աշխատել է մի շարք կազմակերպություններում՝ մասնակից լինելով մասնագիտական հետազոտությունների տարբեր փուլերին: 2013 թ. փետրվարից սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահն է: Մասնակցել է 6 գիտաժողովի, որոնց թվում՝ սոցիոլոգիայի ֆակուլտետի ութամյակին նվիրված գիտաժողովը, որին արժանացել է Լ. Հարությունյանի առաջին մրցանակին: 4 գիտական հոդվածների և 1 թեզի հեղինակ է: Մասնագիտական ուսումնասիրություններն առնչվում են ինքնության հիմնախնդիրների, կրթության սոցիոլոգիայի, քաղաքի սոցիոլոգիայի ոլորտներին: 2015թ. արժանացել է ՀՌԿԿ-Հայաստանի կրթաթոշակի, որի շնորհիվ իրականացրել է իր հետազոտության դաշտային աշխատանքները:

Մագիստրոսական թեզի թեման՝ «Երևան քաղաքի բնակտարածության վերափոխումների պատմասոցիոլոգիական վերլուծություն»: