Աջակցություն Հայաստանում «Արդյունավետ զարգացման ՔՀԿ գործընկերության» մշտադիտարկման երրորդ փուլին

Աջակցություն Հայաստանում «Արդյունավետ զարգացման ՔՀԿ գործընկերության» մշտադիտարկման երրորդ փուլին

Ծրագրի նկարագիրը.

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի «Գլոբալ մշտադիտարկման ազգային համակարգող»-ին` ուսումնասիրելու »Զարգացման արդյունավետ համագործակցության գլոբալ գործընկերության  մշտադիտարկում 2018՚»-ի ընդհանուր սկզբունքների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարողականը, հնարավորությունները, ինչպես նաև խոչընդոտները` քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) ոլորտի ներկայացուցիչների արդյունավետ ներգրավվածությունը խթանելու և նրանց հետ կառուցողական երկխոսություն / համակարգված աշխատանք ապահովելու միջոցով:

Ծրագիրը նպաստելու է երկրում վերոնշյալ գլոբալ հարթակի մշտադիտարկման առավել արդյունավետ, ընդգրկուն և հստակ գործողություններ առաջարկող գործընթացին, իսկ ծրագրի՝ հայաստանյան հենակետ-գործընկերների կողմից տրամադրված տվյալները «Արդյունավետ զարգացման ՔՀԿ գործընկերություն» /CPDE/ հարթակի համար կհանդիսանան ՔՀԿ զեկույցը պատրաստելու տեղեկատվության աղբյուր:

Ծրագիրն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի հետ  համագործակցությամբ:

Հետազոտության մեթոդաբանական կառուցվածքը.

Ծրագիրը սկսվել է կողմնորոշիչ տեղեկատվական վեբինարով՝ «Զարգացման արդյունավետ համագործակցության գլոբալ գործընկերության» քարտուղարության» և «Արդյունավետ զարգացման ՔՀԿ գործընկերության» մշտադիտարկման երրորդ փուլի աշխատանքային խմբի կողմից: Որից հետո ծրագրին մասնակցող ՔՀԿ-ները հրավիրվել են կլոր-սեղան քննարկման. նրանց են ներկայացվել «Զարգացման արդյունավետ համագործակցության գլոբալ գործընկերության» և այդ գործընկերության մշտադիտարկման գործընթացի բուն հայեցակարգը՝ արդյունավետ զարգացման սկզբունքների վերաբերյալ, այդ hամատեքստում Հայաստանի առաջընթացը և զեկույցը՝ պատրաստված «Գլոբալ մշտադիտարկման ազգային համակարգող»-ի կողմից: Հաջորդ գործառույթը տվյալների հավաքագրումն է. տվյալները ՔՀԿ ներկայացուցիչների հետ անհատական ​​քննարկումների միջոցով  հավաքագրվել են՝ ըստ  հարցաշարի:

Վավերացված տվյալները, ինչպես  նաև «Զարգացման արդյունավետ համագործակցության գլոբալ գործընկերության» մշտադիտարկման գործընթացի վերաբերյալ համառոտ ամփոփագիրը  զետեղվել են համացանցում՝ ակնկալելով ՔՀԿ-ների արձագանքը:

Քևնարկման արդյունքների, եզրահանգումների և ՔՀԿ-ներից ստացված արձագանքի հիման վրա կազմվել է զեկույց  և վերլուծական  ամփոփագիր: Այն ներկայացվելու է Հայաստանի «Գլոբալ մշտադիտարկման ազգային համակարգող»-ին  և  տարածվելու ՔՀԿ-ների, ինչպես նաև շահագրգիռ այլ դերակատարների շրջանում:

Արդյունքները.

  • Վերլուծական ամփոփագիր
  • Զեկույց՝ Հայաստանում մշտադիտարկման գորընթացի վերաբերյալ
Տարեթիվ
03-2019
Կարգավիճակ
Ֆինանսավորող
«Զարգացման արդյունավետ համագործակցության գլոբալ գործընկերություն» (GPEDC) / ԻԲՈՆ ինթերնեյշնլ
Կատեգորիա