«Յոթ րոպե» քաղաքականության համառոտագրեր

Հայաստանյան ինստիտուտների գործունեությունը գնահատելու համար Կովկասյան բարոմետր (ԿԲ) համազգային ներկայացուցչական հետազոտությունը խիստ օգտակար տվյալներ է պարունակում։ Հանրային վստահությունը չափելու համար՝ հարցվողներին առաջարկվում է 5-բալանոց սանդղակ։ Ըստ այդմ․

  • Կրթական համակարգին չվստահող հարցվողները 2024 թ. տվյալներով կազմում են 40%, ընդ որում՝ անվստահության այս չափումը 2019 թ.‑ից ի վեր աճի միտում է գրանցել։
  • Լրատվամիջոցներին չվստահող հարցվողները 2024 թ. տվյալներով կազմում են 49%։ 2012 թվականից աստիճանաբար աճող անվստահությունը կտրուկ և թռիչքաձև աճ է գրանցել 2019-ից հետո՝ 2021-ին հասնելով 69%-ի, այնուհետև՝ նվազելով մինչև 49% 2024-ին:
  • Հարցվածների միայն 12%-ն է անվստահություն հայտնել Եկեղեցու նկատմամբ, մինչդեռ 79%-ը՝ վստահում է հաստատությանը: Վստահությունը 2011-2019 թվականների ընթացքում բավականին կայուն դիրքերում է եղել (75-80%-ի միջակայքում), կտրուկ նվազել է 2021 թվականին (34%), ապա աճել՝ հասնելով 79%-ի 2024 թվականին:

Մենք որոշեցինք փոքր-ինչ ավելի «մոտիկից» զննել, թե «ովքեր» են վստահողներն ու չվստահողները և ինչ սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական խմբերում են նրանք հիմնականում հանդիպում։

Հրապարակումները հեղինակել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը՝ «Հայաստանի զարկերակը. միահյուսելով տվյալները արվեստին» ծրագրի շրջանակներում, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան ֆինանսական աջակցությամբ։ Հիմնարկութեան կողմից աջակցությունը չի ենթադրում հավանություն այս հրապարակումների մեջ արտահայտված կամ օգտագործված որևէ կոնկրետ կարծիքի, տեսակետի կամ մոտեցման նկատմամբ։

Հրապարակումները հիմնված են կշռված առաջնային տվյալների վրա, որոնք հավաքագրվել են Կովկասյան բարոմետր ազգային ներկայացուցչական հարցման շրջանակներում։

Մեջբերման օրինակ․
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամ։ (2026)։ Յոթ րոպե՝ կրթության մասին․ քաղաքականության համառոտագիր։ Երևան։

Տես նաև

Բազմաչափ աղքատությունը Սյունիքում. ելակետային զեկույց

Հայացքներ սահմանից այն կողմ․ վերլուծական զեկույց

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.