Լիլիթ Մկրտչյան

Հաղորդակցության ավագ օգնական

Լիլիթ Մկրտչյանը ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի թիմին միացել է 2026 թվականի փետրվարին՝ սկզբում որպես հաղորդակցության բաժանմունքի կամավոր, իսկ հետագայում՝ որպես հաղորդակցության ավագ օգնական։

Լիլիթն ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև ուսումը շարունակել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ Սոս Սարգսյանի արվեստանոցում։

Լինելով լրագրող, դերասան և սցենարիստ՝ Լիլիթը տարիների ընթացքում ձեռք է բերել բազմակողմանի մասնագիտական փորձ։ Նա մասնակցել է դաշտային հետազոտական աշխատանքների, ներգրավված եղել հասարակական բարօրությանն ուղղված կամավորական նախաձեռնություններում։ Նրա համար հետազոտական ոլորտը յուրահատուկ միջավայր է, որտեղ գիտությունն ու արվեստը կարող են փոխլրացնել միմյանց՝ ստեղծելով հանրության համար հասանելի և ազդեցիկ գիտելիք։

ՀՌԿԿ-Հայաստանում Լիլիթը պատասխանատու է կազմակերպության հետազոտական և ինստիտուցիոնալ գործունեության ու արտաքին լսարանների միջև արդյունավետ կապի ձևավորման համար։

Նա գերազանց տիրապետում է հայերենին, վարժ՝ ռուսերենին, և լավ՝ անգլերենին։