Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը հայտարարում է գեոցուցակագրողների թափուր հաստիքներ։
Եթե պատրաստ ես համակարգչի կամ գրասենյակի փոխարեն երբեմն ընտրել Հայաստանով ճամփորդելը, քարտեզների ու իրական դաշտային աշխատանքի հետ առնչվելը՝ միացի՛ր մեր թիմին։
Մենք ձևավորում ենք դաշտային աշխատակիցների՝ գեոցուցակագրողների թիմ՝ Հայաստանում իրականացվող քարտեզագրման և տնային տնտեսությունների ցուցակագրման ծրագրի համար։
Փնտրում ենք մարդկանց, ովքեր պատրաստ են աշխատել ոչ միայն իրենց բնակավայրում, այլև մեկնել Հայաստանի տարբեր մարզեր, անհրաժեշտության դեպքում մի քանի օր մնալ տեղում և աշխատել տարբեր դաշտային պայմաններում։
Թափուր հաստիքի մանրամասները, ինչպես նաև դիմելու կարգը ներկայացված են կից փաստաթղթում։